July-13

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսն ապրում է քո մեջ

Տեր Հիսուսն ապրում է քո մեջ

«Եվ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ։ Եթե հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ ինձ սիրեց ու Ինքն Իրեն ինձ համար զոհեց» (‭‭Գաղատացիս‬ ‭2.20‬)։

Սիրելի՛ բարեկամ, կյանքի ապացույցը շարժվելն է և գործելը։ Այսպիսով, երբ Աստծո Խոսքը վստահաբար ասում է, որ Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած մարդկանց պարագայում՝ մեր պարագայում, այլևս մենք չենք ապրում, այլ Քրիստոսն է ապրում մեր մեջ, ապա դա նշանակում է, որ Տեր Հիսուսի բնավորության բոլոր հատկանիշները, Նրա սկզբունքներն ու արժեհամակարգը պետք է կենդանի և գործուն կերպով դրսևորվեն մեր վարքագծի, խոսելակերպի և արարքների մեջ։ 

Նրա իմաստությունը, Նրա խաղաղությունը, Նրա հեզությունը… Նրա որակներն ու հատկանիշները քո էության մեջ են։ 

Հավատքի ու հնազանդության շնորհիվ տեղեկատվության և որակների փոխանցման մի զարմանահրաշ կապուղի է հաստատվում Աստծո և քո միջև, Նրա սրտի և քո սրտի միջև։ Արդյունքում, ես և դու ունակ ենք դառնում Նրանից ընդունելու…

  • Ուրախություն՝ մեր կյանքի տխրությունների փոխարեն, 
  • Մխիթարություն՝ մեր կյանքի տրտմությունների փոխարեն,
  • Վստահություն՝ մեր կյանքի անհանգստությունների փոխարեն,
  • Եվ Նրա բնույթն ու հաղթական որակները, մեր նախկին ապականված բնույթի ու տկար որակների փոխարեն։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե Քրիստոսի Հոգին քո մեջ է բնակվում, ապա Նրա կյանքը մեր մեջ պետք է տեսանելի լինի և շոշափելի կերպով զգացվի, որտեղ էլ որ գտնվես և ինչ գործ էլ, որ անելիս լինես։ 

Միացի՛ր ինձ և ե՛կ միասին աղոթենք հավատքի դավանության այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, ես հավատում եմ, որ իմ կյանքը Քո մեջ է պարփակված և որ Քո Հոգին իմ մեջ է բնակվում։ Քո շնորհիվ եմ ես ապրում։ Քո շնորհիվ եմ ես շնչում ու գործում։ Շնորհակալություն, իմ սքանչելի Տե՛ր, որ իմ հին անձը գամված է խաչին և հարություն առած իմ նոր էությունն է ապրում այս կյանքում։ Շնորհակալ եմ, որ Դու խաչի մահով մահացար, որպեսզի Քո հարության շնորհիվ ես ամբողջովին նոր կյանք ունենամ։ Ես հավատում եմ, որ իմ մեջ դրել ես Քո բնավորության բոլոր հատկանիշները, և աղոթում եմ, որ օգնես ու զորացնես ինձ, որ դրանց դրսևորման շնորհիվ մարդիկ իմ մեջ Քե՛զ տեսնեն, իմ ապրած կյանքի շնորհիվ մարդիկ Քե՛զ մոտենան և Քե՛զ ճանաչեն։ Օգտագործի՛ր ինձ Քո ծրագրերի ու կորածին որոնելու և ապրեցնելու Քո առաքելության մեջ։ Իրապես, ես ուզում եմ, որ այլևս ո՛չ թե ես ապրեմ, այլ Դո՛ւ ապրես իմ մեջ և գործես իմ միջոցով։ Աղոթում և խնդրում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: