Սիրելի բարեկամ, կարծում եմ այսօր շատերն են ճանաչում առանց ձեռքերի ու ոտքերի ծնված Նիք Վույչիչին։ Նա այսօր աշխարհահռչակ ավետարանիչ է և տարածում է Քրիստոսի Բարի Լուրը տարբեր երկրներում և տարբեր ազգերի մեջ։ Մի առիթով նա պատմում էր, որ պատկերացրել է իրեն Աստծո դատաստանի առջև իր մահվանից հետո: Նա ինքն իրեն տեսել է այս տիեզերքի մեծագույն Դատավորի՝ Տեր Աստծո առջև կանգնած։ Այնտեղ նա տեսել էլ նաև բազմաթիվ մարդկանց, ովքեր մեղադրում էին իրեն և հերթով թվարկում իր գործած մեղքերը։ Եվ նրանք չէին ստում ու չէին չափազանցնում: Նա բազմաթիվ մեղքեր էր գործել իր կյանքի ընթացքում: Նիքը տեսնում էր, որ արժանի չէ դրախտի: Արժանի չէ հավիտենական կյանքի: Նա մեղավոր էր: Նրա բաժինը դժոխքն էր․․․՛
Հետո Նիքն պատմում է, որ տեսել է Տեր Հիսուսին իր կողքին կանգնած, Ով ասել է հետևյալը․ «Այո՛, Հայր, Նիքը մեղավոր է: Բայց 15 տարեկանում, նա իր կյանքը հանձնել է Քեզ: Նա հավատացել է, որ Դու ես Ինձ երկիր ուղարկել, որպեսզի խաչի զոհով վճարեմ իր մեղքերի համար, և Նա ինձ խնդրել է ներել իր գործած բոլոր մեղքերը: Այո՛, Հայր, այդ ամենից հետո նա անկեղծորեն ձգտել է ապրել Քո կամքի համեմատ։ Նա շատերին է պատմել է Իմ մասին և մեղքերի ներման Բարի Լուրը փոխանցել նրանց: Նիքի բոլոր մեղքերը ներված են,, քանի որ Ես մահացել եմ այդ մեղքերի համար և վճարել դրանց գինը։ Եվ այս ամենը գործում է Նիքի համար, քանի որ նա հավատացել է Ինձ, Իմ արած գործին և Իմ ուսուցանած ճշմարտություններին»: Տեր Հիսուսի այս խոսքերից հետո Հայր Աստված շրջվում է դեպի Նիքն ու ասում. «Բարի գալուստ տուն, զավա՛կս»:
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, նկատեցի՞ր, որ Տեր Հիսուսը պաշտպանում է Նիքին և ասես նրա կողմից է խոսում։ Այո՛, Նա քո կողմից է և քո կողմից է լինելու անգամ Երկնքում, եթե դու էլ Նիքի նման հավատաս Նրան ու ապրես Նրա համար։ Նա թե՛ այս կյանքի ընթացքում և թե՛ երկնային դատաստանի ժամանակ կկանգնի քո կողքին ու կպաշտպանի քեզ, երբ սկսեն խոսել քեզ մեղադրողները:
Եվ քանի որ դու հավատում ես Տեր Հիսուսին, ապա վստահաբար կարող ես հույսդ Նրա վրա դնել։ Եթե հավատում ես Նրա խաչի վրա կատարած զոհին ու Նրա ուսուցանած ճշմարտություններին, ապա դու էլ մի օր լսելու ես, թե ինչպես է Հայր Աստված քեզ ուղղում հետևյալ խոսքերը․ «Բարի գալուստ տուն, զավա՛կս»: Միայն պատկերացրու, թե ինչպիսի՜ ուրախություն և ցնծություն կլինի այդ ժամանակ…
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը