January 21

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսը մեր կատարյալ օրինակն է ?

Տեր Հիսուսը մեր կատարյալ օրինակն է ?

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ խոսել քեզ հետ մի թեմայի շուրջ, որը քչերն են սիրում բարձրաձայնել՝ ծոմապահության մասին:

Կան շատ հավատքի հերոսներ, ովքեր ծոմ էին պահում (Աստվածաշնչում խոսվում է Եսթերի, Դանիելի, Եղիայի և այլոց ծոմապահությունների մասին): Սակայն, կարծում եմ՝ Տեր Հիսուսի ծոմապահությունը լավագույն օրինակն է մեզ համար։

Ղուկաս 4.1-2 խոսքում կարդում ենք. «Հետո Հիսուսը Սուրբ Հոգով լցված, Հորդանանից վերադարձավ և Հոգով անապատ առաջնորդվեց, որտեղ Նա Սատանայի կողմից քառասուն օր փորձվեց և այն օրերին ոչինչ չկերավ, իսկ երբ օրերը լրացան, քաղց զգաց» (Ղուկաս 4․1-2):

Տեր Հիսուսը սովորություն ուներ աղոթելու: Նա գնում էր մի հատուկ տեղ, որպեսզի առանձնանար ու վայելեր Իր Հոր ներկայությունը: Նրա նախընտրելի վայրերից էր, օրինակ՝ Ձիթենյաց սարը:

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, իսկ ո՞րն է քո առանձնահատուկ տեղը, քո ներքին սենյակը, որտեղ դու ժամանակ ես անցկացնում քո երկնային Հոր հետ:

Տեր Հիսուսը լավ սովորություններ էր զարգացրել Իր հոգևոր կյանքում. առավոտյան, երբ աշակերտները դեռ քնած էին, Նա առանձնանում էր և աղոթում Հորը: Նա առավոտյան զորություն էր ստանում, որը Նրան ուղեկցում էր ամբողջ օրվա ընթացքում, երբ բժշկություններ ու հրաշքներ էր գործում, ուսուցանում էր Իր աշակերտներին, կամ դիմակայում էր փարիսեցիների չարախոսություններին ու Իրեն ատողների լարած որոգայթներին:

Աղոթքի կյանքի հիմնական խնդիրը կարգապահությունն է ու հարատևությունը։ Մեր հոգին, շունչը և մարմինը սերտորեն կապված են իրար: Իսկ մեր մարմինը ծոմի օգնությամբ խրատելու փորձառությունը իր դրական ազդեցությունն է թողնում նաև մեր հոգու կարգապահության վրա:

Ի դեպ, «կարգապահություն» բառը սերտ առնչություն ունի «աշակերտ» բառի հետ։ Եթե մենք Քրիստոսի աշակերտներն ենք, ապա պետք է հետևենք նաև Նրա կարգապահության օրինակին: Իսկ կարգապահության լավագույն ուսուցիչը ծոմապահությունն է։

Երբ մենք ծոմ ենք պահում Տիրոջը փնտրելու համար, Նրա ուժը, զորությունը սկսում է գործել մեր տկարության մեջ: Երբ ծոմ ենք պահում, մենք ավելի թույլ ենք զգում, բայց թույլ ենք տալիս, որ Աստծո շնորհը բացահայտվի մեր թուլության մեջ: Մեր հոգիները զորանում են, և Տերն օգնում է մեզ մուտք գործելու հայտնությունների և Տիրոջ ներկայության փառքի ավելի բարձր հարթություններ: Ի՞նչ կլինի, եթե ծոմապահությունը սկսես՝ առավոտից երեկո քեզ զրկելով սնունդից, հետո դարձնես այն մեկ ամբողջական օր, իսկ հետագայում նաև օրեր (անշուշտ, եթե չկան բժշկական հակացուցումներ)։

Դարձրո՛ւ ծոմապահությունը քո կյանքի սովորություններից մեկը և ականջ մի դիր մարմնիդ հակազդեցությանը, որն ամեն պատճառ կհորինի, որպեսզի քեզ հետ պահի հոգևոր կարգապահությունից։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: