September15

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսը խոստացել է հանգիստ և խաղաղություն

Տեր Հիսուսը խոստացել է հանգիստ և խաղաղություն

Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք ավարտում ենք հանգիստ և խաղաղություն գտնելու վերաբերյալ մեր ուղերձների շարքը, որը հիմնված էր Մատթեոս 11․28-29 հատվածի ուսումնասիրության վրա։

Այսօր ևս ընդունի՛ր Տեր Հիսուսի խոսքերի զորավոր քաջալերանքը․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.28-29):

Տերը Հիսուսի այս խոսքերն իրական ու անխախտ խոստում են առ այն, որ դու կարող ես հանգիստ ու խաղաղություն գտնել քո հոգու համար։ Անկախ այն բանից, թե որքան ծանր է քո բեռը կամ ինչ պայքար է մոլեգնում քո ներսում, Աստված մարդացավ, որպեսզի կրի մեր տկարությունները: Չկա մարդկային որևէ խնդիր, որը չունենա լուծում, քանի որ հենց Ինքը՝ Աստված է մարդացել, որպեսզի լուծում տա դրանց։

Խաղաղությունն ու հանգիստն ունեն երեք չափողականություն: Դրանք պետք է լինեն․

  • Քո մեջ․ քո անհանգստություններն այլևս իշխանություն չեն ունենում քեզ վրա, քո որոշումների կամ վերաբերմունքի վրա։
  • Քեզ հետ. դու անթերի չես և չես կարող ամեն բան ինքնուրույն իրագործել ու չսխալվել: Աստված քեզ հետ է, որպեսզի տիրի քո կյանքի վրա և ժամանակի մեջ քայլ առ քայլ առաջնորդի քեզ:
  • Քեզ համար. հենց գիտակցում ես, որ խաղաղությունը բխում է Աստծուց, դու շատ ավելի հանգիստ ես ընթանում դեպի այն հարաբերություններն ու իրավիճակները, որոնք չեն հակասում ու հակադրվում այն խաղաղությանը, որն ընդունել ես։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, շատ կուզեի, որպեսզի կա՛մ այս գրառման մեկնաբանություններում, կա՛մ ինձ ուղղված անձնական նամակով կիսվեիր, թե ի՛նչ տվեց քեզ գրառումների այս շարքը։ Եվ վերջում ուզում եմ ևս մեկ անգամ քաջալերել քեզ՝ անկախ նրանից, թե ինչով ես անցնում, միշտ հիշի՛ր, որ Աստված երբե՛ք չի կորցնում վերահսկողությունը որևէ իրավիճակի վրա։ Նա տիրում է և վերահսկում ցանկացած իրավիճակ: Վստահի՛ր Նրան։ Նա կարող է անսասան ու աննկարագրելի խաղաղությամբ լցնել քո սիրտը և քեզ իրական հանգիստ պարգևել, եթե միա՜յն լսես Տեր Հիսուսի կանչը և հնազանդվես Նրա խորհուրդներին․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: