• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 10 օգս 2024 թ.

Տեր Աստծո օգնությունը չի ուշանա…

Հրապարակման ամսաթիվ 10 օգս 2024 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների մեր նոր շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը» անվանումը։

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» ‭‭(Եսայիա‬ ‭41․10‬‬‬)։

 

Սիրելի’ Ընկեր, Աստվածաշնչյան իմ ամենասիրելի հատվածներից մեկը Սաղմոս 121-ում է գրված. 

«Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը»

(‭‭Սաղմոս‬ ‭121․1-2‬)։

Ինչո՞ւ մենք պետք է բարձրացնենք մեր աչքերը դեպի սարերը։ 

 

Երբ տոնակատարությունների համար հրեաներն Երուսաղեմ էին գնում, նրանք պետք է սաղմոսներ երգեին ու փառաբանեին Աստծուն։ Մինչ նրանք զառիվերով Աստծո տաճար էին բարձրանում ՝ աստիճանաբար մեծանում էին նրանց ակնկալիքները։ Նրանք գիտեին, որ ինչ-որ յուրահատուկ բան է տեղի ունենալու իրենց և իրենց Աստծո միջև։ Գիտեին, որ իրենց մեղքերը ներվելու էին։ 

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քո պարագայում նույնպես այդպես է։ Զարգացրու քո ակնկալիքները։ Աստված պատրա՛ստ է ներելու քեզ, օգնելու և օրհնելու։ 

 

Ինձ և քեզ համար այսպիսի խոստում կա Աստվածաշնչում. «Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, Իմ գթությունը քեզանից չի հեռանա, Իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը» ‭‭(Եսայիա‬ ‭54․10‬‬

Այո՛, Աստված կատարելու է այն ամենը, ինչ խոստացել է քեզ, եթե միայն նվիրվես Նրան քո ամբողջ սրտով։

Քո կյանքում դու կարող ես բազմաթիվ լեռների բախվել։ Եվ մինչ քայլ առ քայլ բարձրանում ես, որպեսզի հաղթահարես դրանք, միշտ հիշի՛ր, թե որքա՜ն բարի է Աստված գտնվել քո հանդեպ և համոզվա՛ծ եղիր, որ Նա միշտ բարի է լինելու։ Քո օգնությունը մեր բարի Աստծուց է։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես