Fabruary-1

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Աստծու օգնությամբ ընդառաջ գնա քո ճակատագրին

Տեր Աստծու օգնությամբ ընդառաջ գնա քո ճակատագրին

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ քո նպատակին հասնելու կարևորագույն պայմաններից մեկը առաջ նայելն է։ Պողոս առաքյալն ասում է. «…հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ Երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին» (Փիլիպպեցիս 3․13-14)։ 

Շատ քրիստոնյաներ դժվարանում են իրենց նպատակներն իրականացնելու հարցում մի քանի պատճառներով. 

1․ Նրանք մնում են անցյալի ճահճի մեջ, հայացքը սևեռած դեպի հետ նայող հայելուն՝ վիրավորված ու դառնացած։

2․ Նրանք առաջ գրեթե չեն շարժվում, քանի որ կենտրոնացած են իրենց թերությունների կամ տկարությունների վրա և իրենց թերարժեք են զգում։

3․ Նրանք վախենում են ձախողվելուց և վախվորած են նոր որոշումներ կայացնելու և նոր փորձառություններ ունենալու հարցում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե նույնը ճշմարիտ է նաև քո պարագայում, ապա թույլ տուր քեզ մի բան հիշեցնել։ Եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին և որոշել ես կյանքդ ապրել Նրա կամքին համապատասխան կերպով, ապա Նրա Սուրբ Հոգին քո մեջ է բնակվում։ Աստծու Հոգու զորությունն ու ուժը քեզ նոր եռանդ ու իմաստություն է տալիս։ Դու ժառանգորդն ես այն Արքայության, որը վեր է ամեն հասկացողությունից։ Եվ, բացի այս ամենից, Տերը քեզ  սիրում է այնպիսի մեծ ու խորը սիրով, որ Իր Որդուն է քեզ համար զոհել Գողգոթայի խաչի վրա։ 

Այսպիսով, դու ամեն նախադրյալներն ունես, որպեսզի ապրես որպես հաղթող, ով դուրս է գալիս պատերազմի, որպեսզի ժառանգի Տեր Աստծու խոստացած երկիրը և Աստծու Հոգու զորությամբ ու առաջնորդությամբ իր կյանքում իրականացած տեսնի Տեր Աստծու բոլոր խոստումները։

Առաջարկում եմ աղոթել միասին այս կարճ աղոթքով․ «Ամենակարող Աստված, ես ուզում եմ ընդառաջ գնալ իմ նպատակին Քեզ հետ միասին։ Ես վստահում եմ Քեզ։ Ես գիտեմ, որ Քո ծրագրերը կատարյալ են և Դու ինձ կուղղորդես իմ կյանքի բոլոր օրերում։ Շնորհակալ եմ քո Սուրբ Հոգու համար, Ով օգնում է ինձ Քո ուզած զավակը դառնալու հարցում։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: