Տերն ասում է քեզ՝ «Քաջացի՛ր»
Մենք շարունակում ենք «Եղի՛ր ուժեղ և համարձակ» անվանումը կրող ուղերձների շարքը, որը հիմնված է Հեսու 1․9 խոսքի ուսումնասիրության վրա։
«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):
Սիրելի՛ Ընկեր, այսօր Տերն ասում է քեզ՝ «Քա՛ջ եղիր»:
Աստված քաջացրել էր նաև Դանիելի նման խիզախ մարգարեին․ «Եվ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ սիրելի մարդ, խաղաղությո՛ւն քեզ, զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր։ Եվ երբ Նա խոսեց ինձ հետ, ես զորացա և ասացի. «Թող Տերս խոսի, որովհետև ինձ զորացրել ես» (Դանիել 10․19):
-
Սիրտդ անհանգի՞ստ է: Քաջացի՛ր։ Աստված քեզ հետ է:
-
Մեզ խաղաղություն պարգևող Տերն այն չի տալիս մասնակի, այլ տալիս է ամբողջական կերպով։
-
Նրանք, ովքեր հայացքն ուղղում են Աստծուն և մաս դառնում Նրա առաքելության, կարող են վստահ լինել, որ Տերը հոգ կտանի իրենց մասին:
-
Աստված նաև համապատասխան ունակություններ է պարգևում նրանց, ում կանչում է որևէ ծառայության մեջ։
-
Աստված արդարությունը կյանքի կոչողն է:
-
Նա է ապահովում է մեզ ամեն անհրաժեշտ բաներով:
Քեզ քաջ լինելու կոչ անող Տերն ավելի զորեղ է, քան այն ամենը, ինչը հուսահատեցնում է քեզ:
Աստվածաշնչում կարդում ենք նաև այս տողերը․ «Սակայն այսպես է ասում Տերը՝ քո Արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու Իմն ես: Երբ ջրերի միջով անցնես, Ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի» (Եսայիա 43․1-2):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եղի՛ր համարձակ: Քեզ շրջապատողները գուցե չեն ճանաչում քեզ, բայց Աստված անունով է կոչում քեզ։ Դու Նրանն ես։ Նա քեզ հետ է նույնիսկ այն ժամանակ, երբ անցնում ես փորձության կրակների միջով: Նրա կողքին դու երբե՛ք մենակ չես: Քաջացի՛ր․․․
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
