Մենք շարունակում ենք «Եղի՛ր ուժեղ և համարձակ» անվանումը կրող ուղերձների շարքը, որը հիմնված է Հեսու 1․9 խոսքի ուսումնասիրության վրա:
«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):
Սիրելի՛ բարեկամ, այսօր Տերն ասում է քեզ. «Մի՛ վախեցիր»:
Տերը գիտի մեր զգացմունքները, և Նա գիտի, որ մեր կյանքում կարող են լինել իրավիճակներ և տեղի ունենալ իրադարձություններ, որոնք մեր մեջ վախեր են առաջացնելու: Նա գիտի, որ մենք կարող ենք թաքնվել վախի հետևում, երբ այն ճանապարհը, որ Տերը նախատեսել է մեզ համար, չափազանց դժվարին ու ահավոր է թվում:
Այսօր ուզում եմ ինձ և քեզ քաջալերել, որ նման իրավիճակներում մեր թաքստոցը ոչ թե վախը լինի, այլ Տիրոջ ջերմ ու ապահով գիրկը։
Իրականում, վախը Աստվածաշնչում նկարագրվում է որպես մեղքի և Աստծուց մեր բաժանման առաջին հետևանքներից մեկը։ Մեղսագործությունից հետո Ադամն այսպես պատասխանեց Տեր Աստծուն. «Պարտեզում Քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի» (Ծննդոց 3.10):
Սատանայի մարտավարությունը հե՛նց մեզ վախեցնելն է: Աստվածաշունչն ասում է, որ նա շրջում է մռնչացող առյուծի պես։ Նա փորձում է վախեցնել մարդկանց, քանի որ․
Վախը կաթվածահար է անում մարդուն:
Վախը խեղաթյուրում է իրականությունը և թույլ չի տալիս ճիշտ ընկալել այն:
Վախը խանգարում է մեզ ճիշտ որոշումներ կայացնելու հարցում:
Վախը մեզ ստիպում է նահանջել, այլ ոչ թե առաջ շարժվել:
Վախը մեզ հետ է պահում այն հրաշալի ծրագիրն իրագործելուց, որն Աստված ունի մեր կյանքի համար:
Հենց դա տեղի ունեցավ այն մարդու հետ, որն իր տիրոջից քանքար ստացավ, բայց գնաց և վախից թաքցրեց այն․ «Եվ վախենալով գնացի, քո քանքարը հողի մեջ թաքցրի. ահա քոնը» (Մատթեոս 25.25):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսպիսով, ինչպե՞ս կարող ես հաղթահարել քո վախերը:
Սկսի՛ր վախի աղբյուրը բացահայտելուց:
Արդյոք այդ վախը մարդու հանդե՞պ է։ Գուցե անհանգստանո՞ւմ ես, թե ինչպիսին կլինի մարդկանց արձագանքը, ինչն էլ խոչընդոտում է, որ սկսես այն ընթացքը, որն Աստված է պատրաստել քեզ համար։
Ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը. «Ես, Ե՛ս եմ ձեզ մխիթարողը. դու ո՞վ ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, որը նման է խոտի» (Եսայիա 51․12):
Հաջորդ քայլը քո վախերն Աստծուն խոստովանելն է:
Երբե՛ք չմոռանաս,որ բոլոր վախերը վախենում են, երբ դու դավանում ես Աստծո Խոսքը:
Կանգնի՛ր ամուր ու հաստատուն և հայտարարի՛ր, որ դու որոշում ես կայացնում ապավինելու Աստծու Խոսքին, հնազանդվելու Աստծու կամքին, և որ Աստված հաղթում է քո բոլոր վախերին ու Նա է քեզ զորացնողը:
Կրկին ընթերցե՛նք մի հրաշալի հատված Աստվածաշնչից․ «Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և Ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը» (Եսայիա 54․17):
Այսօր աղոթում եմ, որ դու համարձակություն ունենաս հայտարարելու, որ քո պայքարներն ու պատերազմը հանձնել ես Տեր Աստծուն: Հավատարիմ եղի՛ր Աստծու Խոսքը հասկանալու և Աստծու կամքին հնազանդվելու հարցում, ու կարող ես վստահաբար, առանց վախի կանգնել Տիրոջ խոստումների մեջ և գլուխդ բարձր առաջ գնալ քո հավատքի կյանքի հաղթական ընթացքով։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը