March-27

Գլխավոր | Հրաշքներ | Վկայելու համար քո քաջությունը կարող է կյանքեր փրկել

Վկայելու համար քո քաջությունը կարող է կյանքեր փրկել

«Իսկ եթե հենց քո՛ համարձակության և վկայության շնորհիվ է մարդը հանդիպելու Տեր Հիսուսին․․․»։

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ մի կարճ պատմություն պատմել քրիստոնյա և մուսուլման երկու կանանց մասին, ովքեր համոզված էին, որ հավատում են ճշմարտությանը: Երկուսն էլ ուզում էին, որ դիմացինն իմանա, որ հենց ինքն է ճշմարիտ հավատքի հետևորդը:

Եվ այսպես, քրիստոնյա կինը համարձակություն ունեցավ հստակ ու անկաշկանդ կերպով վկայելու մուսուլման կնոջը և Աստվածաշունչ նվիրեց նրան։ Վերջինս, համոզված լինելով, թե իր կրոնն է ճշմարիտը, ի պատասխան, նրան Ղուրան փոխանցեց:

Սակայն Աստվածաշնչի ընթերցումը այդ մուսուլման կնոջ համար կատարվող աղոթքների հետ միասին մեծագույն ազդեցություն ունեցավ նրա վրա: Նա իր ամբողջ սրտով սկսել էր փնտրել ճշմարտությունը և վերջապես գտավ… Տեր Հիսուսին: Նա հանդիպեց հարություն առած Տիրոջը և ասաց հետևյալը. «Եթե անկեղծ, ապա ինձնից ավելի շատ հավատք էր պահանջվում Հիսուսին չհավատալու համար, քան հավատալու»։

Որքա՜ն հուզիչ հայտարարություն: Եվ այո՛, դա ճշմարիտ է։ Հաշվի առնելով բոլոր պատմական փաստերն ու Տեր Հիսուսի մերօրյա գործերը՝ պնդելը, թե Տեր Հիսուսը գոյություն չունի կամ հարություն չի առել, ավելի մեծ հավատք է պահանջում, քան ընդունելը, որ Նա իսկապես իրական է և այսօր էլ գործում է մարդկանց կյանքերում:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես քաջալերում եմ քեզ այսօր, որպեսզի չկաշկանդվես և հարություն առած Քրիստոսի հանդեպ քո հավատով կիսվես շրջապատիդ մարդկանց հետ: Եղի՛ր համարձակ: Եղի՛ր նրբազգաց: Եղի՛ր անկեղծ։ Եղի՛ր իմաստուն։ Մի՛ վախեցիր: Աստված կտա քեզ այն խոսքերը, որոնց կարիքը կունենաս Քրիստոսի մասին վկայելու ժամանակ:

«․․․այլ այդ պահին ինչ որ ձեզ տրվի, ա՛յդ ասեք, որովհետև դուք չէ, որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին» (‭‭Մարկոս‬ ‭13.11):

Դու կզարմանաս, երբ Աստված գերբնական կերպով հաստատի Տեր Հիսուսի մասին քո փոխանցած վկայությունը։ Մի՛ պահիր ճշմարտությունը քո մեջ: Տեր Հիսուսի իրական լինելու մեծագույն հրաշքը դու պետք է փոխանցես նաև մյուս մարդկանց

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: