«Իսկ եթե հենց քո համարձակության և վկայության շնորհիվ է մարդը հանդիպելու Տեր Հիսուսին․․․»։
Ուզում եմ մի կարճ պատմություն պատմել քրիստոնյա և մուսուլման երկու կանանց մասին, ովքեր երկուսն էլ համոզված էին, որ հավատում են ճշմարտությանը: Երկուսն էլ ուզում էին, որ դիմացինը իմանա, որ հենց ինքն է ճշմարիտ հավատքի հետևորդը: Եվ այսպես, քրիստոնյան մուսուլմանին Աստվածաշունչ տվեց, իսկ վերջինս, ի պատասխան, նրան Ղուրան փոխանցեց:
Աստվածաշնչի ընթերցումը մեծագույն ազդեցություն ունեցավ մուսուլման կնոջ վրա: Նա իր ամբողջ սրտով սկսել էր փնտրել ճշմարտությունը և վերջապես գտավ… Տեր Հիսուսին: Նա խորապես համոզված էր դրանում և ասաց հետևյալը. «Եթե անկեղծ, ապա ինձնից ավելի շատ հավատ է պահանջվում Հիսուսին չհավատալու համար, քան հավատալու»։
Որքա՜ն հուզիչ հայտարարություն: Եվ այո՛, դա ճշմարիտ է։ Պնդելը, թե Տեր Հիսուսը գոյություն չունի ավելի մեծ հավատ է պահանջում, քան պարզապես ընդունելը, որ Նա իսկապես իրական է:
Սիրելի բարեկա՛մ, ես քաջալերում եմ քեզ այսօր, որպեսզի քո հավատով կիսվես շրջապատիդ մարդկանց հետ: Եղի´ր համարձակ: Եղի´ր նրբազգաց: Եղի՛ր իմաստուն։ Մի´ վախեցիր: Աստված կտա քեզ այն խոսքերը, որոնց կարիքը կունենաս Քրիստոսի մասին վկայելու ժամանակ:
«․․․այլ այդ պահին ինչ որ ձեզ տրվի, ա՛յդ ասեք, որովհետև դուք չէ, որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին» (Մարկոս 13.11):
Դու կզարմանաս, երբ Աստված նման գերբնական կերպով վարվի քեզ հետ: Մի՛ պահիր ճշմարտությունը քո մեջ: Նման մեծագույն հրաշքը պետք է փոխանցվի նաև մյուս մարդկանց։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը