inbound4756872238378758257

Գլխավոր | Հրաշքներ | Վերջապես լուծի՛ր քո անհանգստությունների հարցը

Վերջապես լուծի՛ր քո անհանգստությունների հարցը

Սիրելի՛ բարեկամ, հաճախ են մեր անկումներն ու դժբախտությունները սկսվում մեր հասցեին հնչած խոսքերից․ «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը» (Առակաց 18․21):

Խոսքերը կարող են մեզ լցնել անասելի ուրախությամբ կամ հակառակը՝ կարող են վատթարագույն ցավ պատճառել և խորը վերքեր հասցնել մեզ։ 

Օրինակ, եթե մեր զրույցները մարդկանց հետ դրական են, հույսով ու քաջալերանքով լցված, մեր օրը լի կլինի լավատեսությամբ և ուրախության ցնծությամբ։ Իսկ եթե մեր զրույցները մարդկանց հետ լի են լարվածությամբ ու սթրեսով, ապա դրանք մեզ անհանգստություն և վիրավորվածություն կարող են պատճառել։

Եթե խոսքերը փոխանցում են մեզ վատատեսություն, անհավատություն ու կասկածամտութուն, ապա դրանք կարող են բարձրացնել մեր կյանքի սթրեսի աստիճանը և նվազեցնել հավատքի ու լավատեսության մակարդակը։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե ուզում ես լուծել քո կյանքի սթրեսների ու անհանգստությունների հարցը, ապա կարևոր է հասկանալ, թե որտեղի՞ց են ծնվում դրական կամ բացասական խոսքերը և ինչպես է հնարավոր լուծել բացասական խոսքերի հարցը և հմտանալ դրական ու հավատքով լեցուն խոսելակերպի մեջ։

Այստեղ էլ է մեզ օգնության հասնում գրքերի Գիրքը՝ Աստվածաշունչը․ «Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարին է բխեցնում, իսկ չար մարդն իր սրտի չար կուտակվածից չարն է բխեցնում, որովհետև բերանը սրտի կուտակվածից է խոսում» (‭‭Ղուկաս‬6․45‬)։ ‭

Եթե քո սրտում անհանգստություն ու տագնապներ են, մի՛ հուսահատվիր, որովհետև Աստծո Խոսքը բժշկություն է պատրաստել քո սրտի և քո հոգու համար։ Եվ եթե սիրտդ բժշկվի, ապա կբժշկվեն նաև շուրթերդ, և քո խոսքերը կդառնան դրական ու հավատքի հիմքից բխող քաջալերանքներ։

Ինչպե՞ս է հնարավոր փոխել սրտի ու մտքի վիճակը և նույն իրավիճակներին նայել ավելի հանգիստ, խաղաղ ու Աստծո միջամտության հավատքով լցված։

Ինչպե՞ս։ Շատ պարզ։ Ընդամենը խնդրելով Տեր Աստծուն։ Աստվածաշունչն ասում է՝ խնդրե՛ք և կտրվի ձեզ։ Խնդրի՛ր Տեր Աստծուց, որպեսզի Նա լցնի քո սիրտն Իր խաղաղությամբ։ Հետո խնդրի՛ր Տիրոջը լցնել քո սիրտը քաջալերանքի, մխիթարության ու հաստատակամության խոսքերով։ Խնդրի՛ր հավատքով։ Խնդրի՛ր որպես Քրիստոսի հավատարիմ աշակերտ։ 

Վախի ու տագնապների փոխարեն քո բոլոր հոգսերը տար և թող Տեր Հիսուսի ոտքերի մոտ։ Եթե դու որոշել ես ապրել Քրիստոսի աշակերտի կյանքով, ապա Տերը տիրում է քո կյանքում և վերահսկում է քո կյանքի ամեն իրավիճակ։ 

Եթե դեմ չես, ե՛կ միասին աղոթենք քո սրտի խաղաղության համար այս աղոթքով․ «Հա՛յր, շնորհակալ եմ Քո Խոսքի համար, որն օգնում է ինձ, հաստատում է ինձ հավատքի ճանապարհի վրա և լցնում իմ սիրտը լավատեսությամբ ու քաջությամբ։ Ես որոշում եմ կայացնում վստահելու Քեզ ու Քո Խոսքի ճշմարտություններին, և իմ հայացքն ուղղելու դեպի Քեզ և Քո հոգատարությունն, իմ Տե՛ր։ Ես Քեզ եմ տալիս իմ բոլոր հոգսերը, որ ծանրացել են իմ ուսերին և ճնշում են ինձ։ Դու իմ Տերն ես և իմ կյանքի Առաջնորդը, իմ Մխիթարիչը ու ինձ իմ ընկած վիճակից Բարձրացնողը։ Թո՛ղ Քո սուրբ ու պատվական անունը փառավորվի իմ կյանքի ու հաղթանակների մեջ։ Ամե՛ն։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: