July 17

Գլխավոր | Հրաշքներ | Վախենում ես, թե վաղն ի՞նչ է լինելու․

Վախենում ես, թե վաղն ի՞նչ է լինելու․

Սիրելի բարեկամ, ոչ ոք չգիտի թե վաղվա օրն ինչ է բերելու մեզ, այնպես չէ՞։ Իմ կարծիքով այս պնդումը որոշակիորեն ճիշտ է, բայց նաև որոշակիորեն սխալ։ Իրականում, Աստված գիտի՛, իսկ մենք՝ ոչ։ Վախերը կարող են ծնվել նաև հենց միայն անորոշության այդ զգացումից։ Այն ինչ անհայտ է, կարող է վախ ու անհանգստություն առաջ բերել մեր մեջ։ 

Կյանքի նման զգացողությունները նման են գիշերով անծանոթ տեղանքով մեքենա վարելուն։ Դա իսկապես կարող է անհանգստացնել քեզ և անգամ վախեցնել։ 

Բայց ճշմարիտ է նաև այն, որ քո մեքենայի լուսարձակները օգնում են տեսնել, եթե ոչ ամբողջ ճանապարհը, ապա գոնե ճանապարհի հենց այն հատվածը, որն անհրաժեշտ է անվտանգ առաջ շարժվելու համար։ Ինչ-որ իմաստով ասվածը ճշմարիտ է նաև Տեր Հիսուսի առնչությամբ։ 

Տերն է այն լույսը, որն ուղեկցում է և առաջնորդում քեզ ամեն օր։ Սա իհարկե չի նշանակում, որ դու երբեք որևէ դժվարության չես հանդիպի։ Սակայն Տեր Հիսուսը միշտ է քեզ հետ, և Նա գիտի քո կյանքի յուրաքանչյուր օրը, որ արարված ու ծրագրված է քեզ համար (տե՛ս Սաղմոս 139.16)

Եթե Տեր Հիսուսը քեզ հետ է, ապա մնացած ամեն բան կախված է քո վստահությունից և Նրա հետ ունեցած ուխտի քո հարաբերությունից։ Նա Իր կյանքն է զոհել քեզ փրկելու համար։ Տերը քեզ չի ազատել դժոխքից, որպեսզի անտարբերության մատնի Երկինք գնալուդ ճանապարհին։ ։-) 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, Աստված խոստացել է հոգ տանել քեզ համար։ Եթե միայն մենք հասկանանք, թե Ո՞վ է Խոստացողը, ապա այլևս երբե՛ք թույլ չենք տա, որ վախը տիրի մեր էությանը։ 

«Եվ հագուստի համար ինչո՞ւ եք հոգում. նայե՛ք վայրի շուշաններին՝ ինչպե՛ս են աճում. ո՛չ ջանք են թափում, ո՛չ էլ մանում։ Ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։ Ուրեմն մի՛ մտահոգվեք ասելով՝ ի՛նչ ենք ուտելու կամ ի՛նչ ենք խմելու կամ ի՛նչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում. որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Արդ, վաղվա մասին մի՛ հոգացեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են»։ (‭‭Մատթեոս‬ ‭6.28-34):

Այո՛, վաղվա հանդեպ մեր վստահությունը գալիս է Աստծո Խոսքի հանդեպ հավատքից և Տեր Հիսուսի հետ ունեցած մտերմությունից։ Ես վստահ եմ, որ Աստված քո կողքին է՝ այդտեղ, քեզ շատ մոտ, և Նա հոգ կտանի քեզ համար ու կօգնի քեզ Իր հետ մտերմանալու և Իր Խոսքին վստահելու հարցում։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: