May-18

Գլխավոր | Հրաշքներ | Սովորի՛ր ինքդ քեզ քաջալերել

Սովորի՛ր ինքդ քեզ քաջալերել

Սիրելի՛ բարեկամ, մենք գիտենք մյուսներին քաջալերելու կարևորությունը։ Բայց արդյոք մենք իսկապես գիտե՞նք, թե ինչպես արդյունավետ կերպով քաջալերել ինքներս մեզ: Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր ամենօրյա ճնշումներով ու տարատեսակ խնդիրներով լեցուն այս աշխարհում:

Դավիթ թագավորը հաճախ էր բախվում սարսափելի իրավիճակների, և նրա առօրյայում առկա ճնշումն ահռելի մեծ էր։ Մի օր, երբ նա և իր մարդիկ վերադառնում էին հերթական ռազմական արշավից, նրանք հայտնաբերեցին, որ իրենց բացակայության ժամանակ թշնամիները առևանգել էին իրենց կանանց, երեխաներին և ողջ ունեցվածքը:

Զայրացած, հուսահատված ու դառնացած մարդիկ, որոնք Դավթի զինակիցներն էին խորհում էին նրանից վրեժ լուծելու մասին՝ ծրագրելով քարկոծել Դավթին։ Սակայն Դավիթը ինքն էլ բախվել էր հենց այն նույն ճնշումներին, որոնք կային նրա ուղեկիցների կյանքում։ Սակայն, ի տարբերություն նրանց, Դավիթն իր հայացքը չէր հեռացնում Տիրոջից, և այդ ճնշումների հաղթահարման հարցում նա իր հույսն Աստծո վրա էր դրել։ 

Կյանքի ճնշումները կարող են է՛լ ավելի ուժգին լինել, երբ

  • ոչ մեկը չունես քո կողքին, ով քեզ կքաջալերի,
  • չկա մեկն, ով իրապես կհասկանա քեզ,
  • բոլորն ասես քո դեմ դուրս եկած լինեն։ 

Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչն օգնեց Դավթին այդ ծայրահեղ ծանր իրավիճակում։ Ընթերցե՛նք Աստվածաշնչից․ «Դավիթը զորացավ իր Տեր Աստծով» (Ա Թագավորաց 30․6):

Մինչ մյուսները ընկել էին իրենց տառապանքների բերած ընկճվածության ու վրեժխնդրության ծուղակի մեջ, Դավիթը քաջալերանք էր փնտրում՝ իր խնդիրների լուծումն Աստծու մոտ որոնելով։ «Քաջալերելն» այն գործողությունն է, որը փոխանցում է քաջություն, ոգևորություն և որոշումներ կայացնելու վճռականություն։

Այն, թե ինչպես ես արձագանքում ճգնաժամային իրավիճակում, որոշում է հաջողության այն մակարդակը, որին կհասնես քո կյանքում: Դժվար ժամանակներում ինքդ քեզ քաջալերելու և ամրացնելու քո կարողությունը հավասարազոր է Տիրոջ հետ ունեցած քո մտերմության չափին:

Եթե Դավիթը հանձնվեր, նա երբե՛ք չէր վերականգնի այն ամենը, ինչ չարը գողացել էր իրենից: Եթե նա ենթարկվեր հուսահատության և ձախողման մտքերին, որոնք հաստատ պտտվում էին նրա գլխում, ապա երբե՛ք չէր դիմի Աբիաթար քահանային, ով նրան առաջնորդեց դեպի զորավոր հաղթանակը (տե՛ս Ա Թագավորաց 30․8 խոսքը)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես հորդորում եմ քեզ սովորել և յուրացնել ինքդ քեզ քաջալերելու հմտությունը։ Որքան շատ ճանաչես Աստծուն, որքան ավելի մոտենաս Նրան, որքան ավելի տեղեկացված լինես Նրա Խոսքի մեջ առկա խոստումներին, այնքան ավելի դրական և հաղթական կլինի քո ընթացքը կյանքի ճգնաժամային պահերին։ Երբ քո կյանքում ավելանում են տարբեր կողմերից եկող ճնշումները, ուշադրությունդ կենտրոնացրո՛ւ այն Միակի վրա, Ով իսկապես կարող է օգնել քեզ քո կյանքի դժվարությունների ժամանակ: Նա հիանալի ու բարի ծրագիր ունի քո կյանքի համար։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս:

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: