January 17

Գլխավոր | Հրաշքներ | Սիրի՛ր Տեր Աստծուն քո ողջ զորությամբ

Սիրի՛ր Տեր Աստծուն քո ողջ զորությամբ

Սիրելի՛ բարեկամ, Աստված խոստացել է, որ հոգ է տանելու մեր մասին՝ ամբողջական ու կատարյալ կերպով։ ՍՍիրելի՛ բարեկամ, Աստված խոստացել է, որ հոգ է տանելու մեր մասին՝ ամբողջական ու կատարյալ կերպով։ Սա Նրա բաժինն է։ Սակայն, որպեսզի այս խոստումը իրականություն դառնա մեր կյանքերում, ապա մենք էլ մեր հերթին պետք է հավատարիմ լինենք մեր բաժնի մեջ՝ իրապես ու անկեղծորեն բավարարենք Նրա անխախտ խոստման պայմանին՝ սիրենք Աստծուն։

Անշուշտ, Իր անսահման մեծ սիրո մեջ Աստված չի դադարում լինել բարի նրանց հանդեպ, ովքեր Նրան չեն սիրում։ Սակայն, երբ մարդիկ սիրում են Աստծուն, նրանք մուտք են գործում Աստծո խոստումների վրա հիմնված առանձնահատուկ հարաբերության մեջ, որտեղ Աստված Հայր է՝ սիրող և Իր հավատարիմ ու հնազանդ զավակներին հատուկ վերաբերմունքի արժանացնող։

Ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը. «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28)։ 

«Ովքեր սիրում են Աստծուն․․․»

Աստծուն իրական ու անկեղծ սիրով սիրելը (այլ ոչ թե կիսատ, ըստ տրամադրության կամ երբ Նրա օգնության կարիքն ես զգում) մեծագույն պատվիրանն է, որի մասին ուսուցանում էր Տեր Հիսուսը։ Բայց արդյոք մեր սերն Աստծո հանդեպ մնու՞մ է նույնը, երբ մեր կյանք են այցելում անբարենպաստ քամիներն ու տառապանքի փոթորիկները։ Արդյո՞ք նման ժամանակներում Աստծուն սիրելը դժվարին ու երբեմն նաև անհնարին չի թվում ոմանց։

Ե՛կ միասին հասկանանք, թե իրականում ի՞նչ է նշանակում սիրել Աստծուն մեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ողջ զորությամբ։

  • Աստծուն սիրել ամբողջ սրտով նշանակում է Նրան սիրել ազնվությամբ, ինչպես սիրում ես քո ամենասիրելի մարդկանց։ Անգամ, երբ մենք չենք հասկանում մեր սիրելիների արարքներն ու որոշումները, մենք չենք դադարում նրանց սիրելուց։ Երբեմն մենք նաև չենք հասկանում Աստծո ուղիները և թե ինչո՞ւ է թույլ տալիս որոշ բաներ մեր կյանքում։ Սակայն իրական սերն ասում է՝ այո՛, ես կհետևեմ Քեզ և կվստահեմ Քեզ իմ կյանքի ցանկացած իրավիճակում։ Անգամ երբ մենք հուսահատ ենք, կործանման եզրին ենք կամ մեզ թվում է, թե մոտեցել ենք մեր երկրային այս կյանքի եզրագծին, մենք կարող ենք շարունակել Նրան սիրելը մեր ամբողջ սրտով այնպես, ինչպես նկարագրված է Երգ Երգոց գրքի 6․3 խոսքում․ «Ես իմ սիրեկանինն եմ, և իմն է իմ սիրեկանը, որ սնվում է շուշանների մեջ»։
  • Աստծուն ամբողջ հոգով սիրել նշանակում է սիրել Նրան՝ փափագելով լինել Նրա ներկայության մեջ, լինել Նրան շատ մոտ և հնարավորինս մտերիմ հարաբերության մեջ։ Աստված միակն է, Ով կարող է ամբողջությամբ բավարարել մեր հոգու ծարավը․ «Իմ անձը ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն. ե՞րբ պիտի գամ և երևամ նրա առջև» (Սաղմոս 42․2
  • Սիրել Աստծուն քո ամբողջ մտքով նշանակում է սիրել Նրան՝ ուղղելով դեպի Նա և Նրա վրա կենտրոնացնելով մեր մտքերը։ Երբ մեր երևակայությունը լցված է ամեն տեսակի մեղավոր և բացասական մտքերով, Աստված մեզ հատուկ զորություն է տալիս, որպեսզի դրանք ուղղենք Նրա և Նրա բարության կողմ․ «Երբ իմ անկողնում հիշում եմ Քեզ, գիշերվա պահերին մտածում եմ Քո մասին» (Սաղմոս 63․6):
  • Աստծուն սիրել քո ողջ զորությամբ նշանակում է սիրել Նրան անկոտրում և աննահանջ կերպով։ Երբ հոգնածությունը ներխուժում է մեր առօրյա կյանք, երբ կյանքի իրավիճակները փորձում են մեզ հիասթափեցնել կամ գայթակղել և հեռացնել Աստծու սիրուց, այդ ժամանակ Աստված գալիս է և հիշեցնում մեզ, որ միայն Ինքն է այս տիեզերքում, որ մեզ սիրում է անսահման մեծ ու զոհաբեր սիրով։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Աստված հոգ կտանի քո կյանքի ամեն մի ոլորտի համար, եթե միայն դու սիրես Նրան ամբողջությամբ և գործերով հաստատված անկեղծ սիրով։ «Այդ դեպքում դու չես ծուլանա, այլ հավատով ու համբերությամբ խոստումները ժառանգողներին կնմանվես» (Եբրայեցիս 6․12

Աստված գիտի քո բոլոր տկարությունները, թույլ կողմերն ու անկումները։ Նա գիտի քո գաղտնի կյանքը, որը քեզնից բացի ոչ ոք չգիտի։ Եվ այդ ամենով հանդերձ, Նրան միայն մեկ բան է հետաքրքրում՝ արդյոք սիրո՞ւմ ես Նրան և արդյոք փափագ ունե՞ս դառնալու․․․ հենց Նրա՛ օգնությամբ դառնալու այն մարդը, որը Նա՛ է ուզում տեսնել քո մեջ։ Արդյոք փափագու՞մ ես Նրան մոտ լինել։ Արդյոք սիրո՞ւմ ես Աստծուն․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: