Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը, իհարկե, մեզ քաջալերում է սիրել մյուսներին։ Սիրե՛նք նրանց, որովհետև Աստված նախ մեզ սիրեց: Սիրել․․․, այո՛, բայց ինչպե՞ս:
Ա Կորնթացիս 13-րդ գլուխը հայտնի է որպես Աստվածաշնչի սիրո գլուխ։ Այն մեզ տալիս է մի քանի օգտակար խորհուրդներ:
Այսօր ես կկենտրոնանամ դրանցից մեկի վրա․․․ Սիրել՝ յուրաքանչյուր մարդու մեջ տեսնելով միայն դրականը։
Սիրի՛ր առանց կասկածելու դիմացինին չարության մեջ, և սիրիր՝ նույնիսկ ակնկալելով նրանց մեջ տեսնել ամենալավն ու բարին: Չկա մարդ, որ թերություն չունենա։ Սակայն չկա նաև մարդ, որ որևէ դրական կողմ չունենա։ Փորձի՛ր գնահատել դրականը դիմացինի մեջ։ Երբ մենք նման մոտեցում ենք ունենում մեր շրջապատի մարդկանց, ապա փոխում ենք նաև մեր շուրջ տիրող մթնոլորտը: Դա մտածելակերպ և սրտի վերաբերմունք է, որը կփոխի թե՛ դիմացինին և թե՛ մեզ:
«[Սերը] միշտ վստահում է Աստծուն, միշտ փնտրում է լավագույնը, երբեք հետ չի նայում, այլ շարունակում է գնալ մինչև վերջ» (Ա Կորնթացիս 13.7)։
Երբ մենք հիասթափված ենք կամ երբ մարդիկ մեր հանդեպ վատ ու չար կերպով են վարվում, հիշե՛նք սա… Տեր Հիսուսը տեսավ մեր մեջ եղած դրականը, երբ մենք ոչ մի դրական բան չունեինք մեր կյանքում։ Նա մեզ սիրեց, երբ մենք մեղքի ճահճի գարշահոտության մեջ էինք։ Նա տեսավ մեր մեջ դրականը՝ չնայած մեր անհաջողություններին ու անկումներին: Նրա սերը փրկեց մեզ և փոխեց մեզ։ Ե՛կ նմանվենք մեր Տիրոջը և մեր կյանքերի Փրկչին․․․
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու կարող ես սիրել այս նույն պարզ ու հասարակ կերպով՝ յուրաքանչյուր մարդու մեջ, ում հետ այսօր քո ուղին կխաչվի, փորձիր տեսնել դրականը և մտածիր, թե ինչպիսին նա կարող է դառնալ քո աղոթքների, օգնության և դրական վերաբերմունքի արդյունքում։
Փորձի՛ր կիրառել այս խորհուրդը և արդյունքներով կիսվի՛ր ինձ հետ անձնական նամակով կամ գրառում թողնելով մեկնաբանություններում։
Օրհնյալ և ժպիտներով լեցուն օր եմ քեզ մաղթում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը