June-10

Գլխավոր | Հրաշքներ | Սերը չար բան չի մտածում…

Սերը չար բան չի մտածում…

Սիրելի՛ բարեկամ, այսօր կրկին ուզում եմ քեզ հորդորել, որ հատուկ ուշադրություն դարձնես և հոգ տանես քո սրտի համար։ Երբեմն մի փոքր վիրավորանքը, արհամարհական կամ խայթող հայացքը կամ էլ պատահականորեն սխալ ասված խոսքը բավարար են լինում, որպեսզի մարդու հոգին լցվի դառնությամբ, իսկ սիրտը՝ ծանրանա։ Այսպիսով, այսօր ընդունիր այս քաջալերանքը․

«Երբ որևէ մեկը քո հանդեպ իրեն սխալ է պահում և վիրավորում կամ վնաս հասցնում քեզ ու քո անվանը, հիշի՛ր, որ դու ինքդ անսխալական չես և բազմաթիվ անգամ Տեր Աստծուց ներում ես ստացել Իր հանդեպ քո սխալ վերաբերմունքի և գործած մեղքերի համար»։

Պատկերացրու, օրինակ, որ մի առավոտ աշխատավայրում քո գործընկերներից մեկը քո բարևը չի լսում, քեզ չի նկատում և չի բարևում։ Ողջ օրվա ընթացքում դու մտածում ես, թե ինչ ես արել իրեն, որ արժանացել ես նման արհամարհական վերաբերմունքի։ Հազարավոր հարցեր են անցնում մտքովդ, և բոլոր այդ անպատասխան հարցերը օրվա վերջում վրդովմունք են առաջացնում քո սրտում։

Մի քանի օր անց դու տեղեկանում ես, որ տվյալ անձնավորությունը ընտանեկան բարդ իրավիճակի մեջ է… Եվ հանկարծ հասկանում ես, որ դու սխալ ես ընկալել նրա անտարբերությունը քո հանդեպ։

Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ խոսքերը.

«(Սերը) Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում» (‭‭Ա Կորնթացիս‬ ‭13․5

Սե՛ր ունեցիր մյուսների հանդեպ։ Եղի՛ր ներողամիտ և չարությամբ մի՛ լցվիր։ Այո՛, մարդիկ կարող են չար լինել, և նրանց չարությունը կարող է մեզ ցավեցնել ու մեծ վնասներ հասցնել։ Սակայն մենք պետք է գիտակցենք, որ անգամ նրանց չարանալը կարող է պատճառներ ունենալ։ Նրանք ավելի շատ մեր կարեկցանքի, ներման և աղոթքների կարիքն ունեն, քանի որ իրենք իրենց շղթայել են չարության և ատելության կապանքներով։ Ներելն ու ներողամտությունը, քեզ ցավեցնողների համար կարեկցանքն ու աղոթքները լավագույն պաշտպանությունն են քո սրտի համար, որ քեզ կպաշտպանեն ամեն դառնությունից, ճնշվածությունից ու սրտի ծանրությունից։

Թույլ մի՛ տուր, որ մարդիկ սրտիդ վերքեր հասցնեն և իշխեն քո մտքերին ու զգացմունքներին։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հիշի՛ր, որ Աստված քո կյանքում և քո սրտի համար լավագույնն է կամենում…

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: