June 27

Գլխավոր | Հրաշքներ | Չվախենա՛ս

Չվախենա՛ս

Աստվածաշնչում կարդում ենք․ «Մի՛ վախեցիր, Ես ձեզ կօգնեմ,- ասում է Տերը, քեզ փրկողը․․․» (Եսայի 41.14):

Սիրելի բարեկամ, այսօր լսի՛ր, թե Աստված ինչ է ասում քեզ․ «Ինձ դժվար չէ քեզ օգնելը։ Ես դա արել եմ նախկինում և նորից եմ պատրաստվում անել»:

Իսկ ի՞նչ է Աստված արդեն իսկ արել քեզ համար:

  • Նա ներել է քո բոլոր մեղքերը։
  • Նա քեզ փրկագնել է  Իր արյան գնով։
  • Նա քեզ հավիտենական կյանք է պարգևել։ 
  • Եվ  շատ այլ բարիքներ է շնորհել ու ապահովել:

Կա՞ մի բան, որ Նա այսօր չի ուզենա անել քեզ համար, եթե արդեն իսկ արել է այսքանը։ Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, մեր Տիրոջ համար քեզ օգնելը դժվար մի բան չէ։

Թող այս տողերը քաջալերեն քեզ (դրանք դուրս են գրված աստվածաբան Էմիլ Շյուրերի գրվածքներից)։ 

«Մի վախեցիր, Աստված սիրում եմ քեզ: Նա քեզ հետ է․․․
Նրա այս խոստումն, որ պահում է մեր հավատքը:
Վտանգները սահում են իմ կողքով՝ լռելյայն և աննկատ:
Նրանք ասես շրջապատում են և ավելի ու ավելի մոտենում ինձ։
Սակայն Տեր Հիսուսն ինձ ավելի մոտ է։ 
Ես կրկին ու կրկին լսում եմ Նրա ձայնը․
«Այդ Ես եմ, զավա՛կս։ Մ՛ի զարհուրիր և մի՛ շփոթվիր։ 
Ես միշտ քո կողքին եմ։ Ես միշտ տիրում եմ»:

Այո՛, սա հենց այն է, ինչն այսօր Աստված ասում է քեզ. «Ես միշտ քեզ հետ եմ»:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: