Սիրելի բարեկամ, երբեմն մեր կյանք են այցելում այնպիսի իրավիճակներ, որոնք բավականին ահարկու են կամ անհաղթահարելի են թվում: Գրեթե միշտ մենք հասկանում ենք, որ այդ ամենի մեջ ամենաճիշտ արձագանքը Աստծուն վստահելն է։ Դա այդքան էլ հեշտ չէ գործնականում, մենք հաճախ բախվում ենք վախի գործոնին։ Մենք գիտակցում ենք, որ պետք է մեր հոգսը հանձնենք Աստծուն և խաղաղվենք։ Սակայն դա հատկապես դժվար է ծայրահեղ ծանր իրավիճակներում կամ երբ դժավությունների շրջանով ես անցնում այն ժամանակ, երբ կյանքում ոչ ոք չկա կողքիդ, որ հասկանա ու օգնի քեզ։
Այսպիսով, ի՞նչ է պետք անել, երբ մեր կյանքում ի հայտ են գալիս նման իրավիճակներ: Բախվելով նման լրջագույն խնդիրների՝ մարդը կարող է ուղիներ որոնել դրանցից փախչելու համար կամ պարզապես դադարել գործելուց և առաջ ընթանալուց։ Շատերը նման իրավիճակներում հուսահատվում են ու թևաթափ լինում։ Սակայն այս ամենի մեջ կա նաև բարի լուր։ Եվ այդ բարի լուրն այն է, որ Տեր Հիսուսը խոստացել է, որ երբեք մեզ չի թողնելու և միշտ մեզ հետ է՝ յուրաքանչյուր օրվա յուրաքանչյուր վայրկյանին:
Եվ հենց նույն Տեր Հիսուսը, Ով մարմնով եկած Աստծո Խոսքն էր, խորհուրդ կտա ու կաջակցի քեզ: Կարդալով Աստվածաշունչը՝ դու հագենում ես այն հատվածներով, որոնք կզարգացնեն, կսնեն և կամրացնեն հավատքդ: Հեռացրո՛ւ աչքերդ կասկածից, վախից, բոլոր տեսակի անհանգստություններից և բացի՛ր սիրտդ Աստծո Խոսքի առջև, որպեսզի ստանաս քեզ անհրաժեշտ հավատքի չափաբաժինը։
Որպեսզի անցնես այս փոթորիկներով և կյանքի անապատներով՝ քեզ հարկավոր է ստուգված, փորձված և ապացուցված հավատք: Եվ այդպիսի հավատքը աճում է Աստծո Խոսքը լսելու շնորհիվ։ Հռոմեացիս 10․17 խոսքում կարդում ենք. «Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից»։
Այսպիսով, հավատքը և Աստծո Խոսքի իմացությունը անբաժան են: Ես քեզ հրավիրում եմ ընթերցել և վերընթերցել Աստվածաշունչը: Աստվածաշնչի ընթերցանությունը թող դառնա քո առօրյայի անբաժանելի մասնիկը։ Աստծո Խոսքը կարդալն ու աղոթելը նույնքան անհրաժեշտ են, որքան քնելն ու շնչելը:
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, աղոթում եմ, որ Աստված ամեն օր ամրացնի քո հավատքը և զորացնի քո սիրտը:
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը