Fabruary-8

Գլխավոր | Հրաշքներ | Ուզո՞ւմ ես դառնալ խաղաղության դեսպան

Ուզո՞ւմ ես դառնալ խաղաղության դեսպան

Սիրելի՛ բարեկամ, ուզում եմ իմանաս, որ աղոթում եմ քեզ համար, որպեսզի սիրտդ նորոգվի, թարմանա և լցվի Տեր Հիսուսի խաղաղությամբ: Իսկ երբ այն ունենաս, պատրա՞ստ ես արդյոք այդ խաղաղությունը տեսանելի դարձնել քո շրջապատի մարդկանց, խոսել այդ խաղաղության միակ Աղբյուրի մասին և բաժնեկցել այն մյուսների հետ։ 

Եթե այո՛, ապա վստահաբար կարող եմ ասել, որ ես և դու նույն բանակի զինվորներն ենք։ Տեր Հիսուսը կանչել է մեզ՝ ինձ և քեզ, որպեսզի դառնանք Նրա խաղաղության դեսպանները և որպեսզի Նրա խաղաղությունը տանենք այնտեղ, որտեղ կգնանք, ու փոխանցենք այդ խաղաղությունն այն մարդկանց, ում հետ շփում կունենանք:


«Ո՛ր տունն էլ մտնեք, նախ ասե՛ք. “Խաղաղությո՛ւն այս տանը”։ Եվ եթե այնտեղ խաղաղասեր մարդ լինի, ձեր մաղթանքը նրան կհասնի, ապա թե ոչ, ձեզ կվերադառնա» (Ղուկաս 10.5-6):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու ո՛չ միայն կարող ես ապրել Տեր Հիսուսի խաղաղության մեջ և վայելել այն, այլև դառնալ Նրա խաղաղությունը մարդկանց փոխանցող մի զորավոր գործիք Տեր Աստծու ձեռքերում։ Քեզ ընդամենը պետք է հասկանալ, թե ո՞ւմ էին ուղղված Տեր Հիսուսի վերը բերված խոսքերը։ Դրանք ուղղված էին Նրա աշակերտներին, որոնց Տերը ուղարկում էր մարդկանց ծառայելու համար։  

Դարձի՛ր Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտը։ Ապրի՛ր այնպիսի կյանքով, որը կարտացոլի Տեր Հիսուսի սկզբունքներն ու մոտեցումները։ Դարձի՛ր մարդկանց ծառայող և նրանց բեռները թեթևացնող մեկը։ Եվ կդառնաս նաև Տեր Հիսուսի խաղաղության դեսպանը ամեն տեղ, որտեղ գնաս, և ցանկացած մեկի մոտ, ում հանդիպես:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: