Երբևէ հարցրե՞լ ես ինքդ քեզ, թե ինչու են հարաբերություններն այդքան կարևոր Աստծո համար։ Ինչպես երեկ նշեցի, Աստված փոխհարաբերությունների Աստված է։ Նա ստեղծեց տղամարդուն, որպեսզի վերջինս հարաբերվի Իր հետ։ Այնուհետև Աստված ստեղծեց Եվային, որպեսզի տղամարդը միայնակ չմնա (տե՛ս Ծննդոց 2․18 խոսքը)։ «Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի. նրան մի օգնական շինեմ իրեն հարմար»։
Փոխհարաբերության մեջ լինելն Աստծո փափագն է մեզ համար։ Աստծո ծրագիրն այն է, որ մենք ունենանք լավ, առողջ ու ամուր հարաբերություն Իր հետ, ինքներս մեր և նաև մյուսների հետ։ Հենց դրա պատճառով է, որ յուրաքանչյուր հարաբերություն պահանջում է ջանք և ուշադրություն։ Այն նման է մի բույսի, որը պետք է ջրվի, ժամանակ առ ժամանակ հոգ տարվի, և հետո այն կծաղկի, կաճի ու կպտղաբերի։ Սա ճշմարիտ է ինչպես ամուսնության մեջ, այնպես էլ հարևանների, գործընկերների, երեխաների և ցանկացած այլ փոխհարաբերության պարագայում։ Ինչպես արդեն կռահեցիք, ասվածը ճշմարիտ է հատկապես Աստծո հետ հարաբերության առումով։
Աստված ցանկանում է, որ դու հրաշալի հարաբերություններ ունենաս քո շրջապատի մարդկանց հետ։ Եվ այսպես, ի՞նչ ես պատրաստվում այսօր անել, որպեսզի շտկես կամ զարգացնես առողջ և ամուր հարաբերություններ քո շրջապատի մարդկանց հետ։ Գուցե ժպտա՞ս կամ շնորհակալության գրություն թողնես ինչ-որ մեկին։ Գուցե զանգահարե՞ս կամ ջերմ նամակ ուղարկես, օգնության առաջարկ անես, քաջալերես կամ ինչ-որ մեկին այսօրվա «Քո հրաշքն ամեն օր» գրառումն ուղերկես․․․։ Ընտրությունը քոնն է։
Աստված կամենում է բժշկել մեր փոխհարաբերությունները, սակայն սպասում է մեր քայլերին՝ մարդկանց հանդեպ և Իր հանդեպ․․․
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը