• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 31 մրտ 2023 թ.

Որտեղի՞ց են ամենագեղեցիկ նվերները

Հրապարակման ամսաթիվ 31 մրտ 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, հիմնականում մենք հատուկ առիթներով ենք տալիս կամ ստանում նվերներ։ Իսկ գիտե՞ս արդյոք, որ Աստված հատուկ առիթի չի սպասում, որպեսզի մեզ նվերներ տա։ Ես հավատում եմ, որ Աստված այդպես է վարվում, որովհետև սիրում է մեզ։ Եվ Նա սիրում է մեզ ամեն ժամանակ, ամեն վայրկյան և ամեն ակնթարթ։ 

 

Աստվածաշունչն ասում է․ «․․․ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա»։ (‭‭Հակոբոս‬ ‭1․17‬)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քո երկնային Հայրը բարի բաներ է պատրաստել քեզ համար։ Իրականում Նա լավագույն բաները պահել է հենց քե՛զ համար։ Ոչինչ չի կարող համեմատվել այն ամենի հետ, որ Նա է ցանկանում տալ քեզ՝ 

  • Իր խաղաղությունը, Իր ուրախությունը, Իր կյանքը։

  • Կարողություն, որպեսզի ավարտին հասցնես այն գործը, առաքելությունն ու կոչումը, որ Նա վստահել է քեզ այս երկրի վրա։

  • Զորություն, որպեսզի շարունակես լինել այս աշխարհի լույսը, նույնիսկ երբ դա չափազանց դժվար է դառնում շրջապատի մարդկանց սխալ վերաբերմունքի ու թշնամանքի պատճառով։

 

Այո՛, ինչպես Աստծո Խոսքն է ասում՝ ամեն բարի և կատարյալ պարգև վերի՛ց է։ Աստված ամենալավն է պատրաստել քեզ համար։ Սակայն կրկին պետք է քո ուշադրությունը սևեռեմ այս հրաշալի խոստման պայմանի վրա։ Արդյոք դու Տեր Հիսուսի աշակե՞րտն ես։ Արդյոք որոշե՞լ ես կյանքդ ապրել որպես Քրիստոսի հավատարիմ հետևորդ։ Արդյոք թողե՞լ ես աշխարհի կյանքը և նվիրվել հոգևոր ընթացքդ սրբությամբ և մարդկանց հետ խաղաղությամբ ապրելու օրհնյալ գործին։ Աղոթում եմ, որ այս հարցերին կարողանաս դրական պատասխան տալ և ընդունել այն ամենը, որ մեր երկնային Հայրը՝ տիեզերքի Արարիչը որոշել է պարգևել քեզ այսօր։ 

 

Թո՛ղ ամեն բանի մեջ փառավորվի Նրա սուրբ ու պատվական անունը։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես