Սիրելի՛ բարեկամ, ինչպիսի՞ն է քո արձագանքը, երբ մարդիկ սխալ կամ վատ են վարվում քեզ հետ։ Երբ վնասում կամ վիրավորում են քեզ, ի՞նչ զգացմունքներ են առաջանում ի պատասխան նրանց չար վարքագծի։
Նման իրավիճակներում, միանշանակ, բնական է բարկանալը, դառնության կամ նույնիսկ վրեժխնդրության զգացողություններ ունենալը։ Բայց Աստվածաշունչը մեզ հստակ ցույց է տալիս, որ այս մոլեգնող զգացմունքները չպետք է հարատև լինեն մեր ներսում։ Աստծո Խոսքը մեզ բոլորովին այլ ճանապարհ է առաջարկում՝ շատ ավելի հուսալի մի ճանապարհ։
Աստվածաշունչն ասում է․ «Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք (Սաղ. 4.4). թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Եվ սատանային առիթ մի՛ տվեք» (Եփեսացիս 4․26-27)։
Աստծո Խոսքը նաև մեզ պատվիրում է՝ «Չարի դիմաց չար մի՛ հատուցեք կամ բամբասանքի դիմաց՝ բամբասանք, այլ ընդհակառակը, օրհնե՛ք, որովհետև հենց նրա համար եք կանչվել, որ օրհնությունը ժառանգեք» (Ա Պետրոս 3․9)։
Ահա՛ օրհնված ու խաղաղ կյանքի գաղտնիքը՝ թույլ մի՛ տուր, որպեսզի արևը մայր մտնի քո բարկության վրա, և օրհնի՛ր այն մարդկանց, որոնք ցավեցնում են քեզ։
Ես գիտեմ, և Աստված նույնպես գիտի, որ դա իսկապես դժվար է․․․ բայց, միևնույնն է, Նա գիտի, թե ի՛նչն է լավագույնը մեզ համար։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ահա՛ թե որտեղ է օրհնությունը․․․ այն վերը ներկայացված այս ճանապարհի վերջում է։ Ամենակարող Աստված քո կողքին է, և Նրա Հոգին քեզ ուժ կտա, որ ավարտին հասցնես այն, ինչ ճշմարիտ է։ Ես հավատում եմ դրան և աղոթում եմ քեզ համար։
Եթե այսօր որոշում ես կայացնում ազատվել բարկության կապանքներից, ապա հրավիրում եմ քեզ լսելու «Ի՞նչ է ասում Աստվածաշունչը բարկության մասին» վերնագիրը կրող այս ուսուցումը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը