August-18

Գլխավոր | Հրաշքներ | Որտե՞ղ են պահվում օրհնությունները

Որտե՞ղ են պահվում օրհնությունները

Սիրելի բարեամ, ինչպիսի՞ն է քո արձագանքը, երբ մարդիկ սխալ կամ վատ են վարվում քեզ հետ։ Երբ վնասում կամ վիրավորում են քեզ, ի՞նչ զգացմունքներ են առաջանում ի պատասխան նրանց չար վարքագծի։ 

Նման իրավիճակներում, միանշանակ, բնական է բարկանալը, դառնության կամ նույնիսկ վրեժխնդրության զգացողություններ ունենալը։ Բայց Աստվածաշունչը մեզ հստակ ցույց է տալիս, որ այս մոլեգնող զգացմունքները չպետք է հարատև լինեն մեր ներսում։ Աստծո Խոսքը մեզ բոլորովին այլ ճանապարհ է առաջարկում՝ շատ ավելի հուսալի մի ճանապարհ։   

Աստվածաշունչն ասում է․ «Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք (Սաղ. 4.4). թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Եվ սատանային առիթ մի՛ տվեք» (Եփեսացիս 4․26-27

Աստծո Խոսքը նաև մեզ պատվիրում է՝ «Չարի դիմաց չար մի՛ հատուցեք կամ բամբասանքի դիմաց՝ բամբասանք, այլ ընդհակառակը, օրհնե՛ք, որովհետև հենց նրա համար եք կանչվել, որ օրհնությունը ժառանգեք» (Ա Պետրոս 3․9

Ահա օրհնված ու խաղաղ կյանքի գաղտնիքը՝ թույլ մի՛ տուր, որպեսզի արևը մայր մտնի քո բարկության վրա, և օրհնի՛ր այն մարդկանց, որոնք ցավեցնում են քեզ։  

Ես գիտեմ, և Աստված նույնպես գիտի, որ դա իսկապես դժվար է․․․ բայց, միևնույնն է, Նա գիտի, թե ի՛նչն է լավագույնը մեզ համար։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ահա՛ թե որտեղ է օրհնությունը․․․ այն այս ճանապարհի վերջում է։ Ամենակարող Աստված քո կողքին է, և Նրա Հոգին քեզ ուժ կտա, որ ավարտին հասցնես այն, ինչ ճշմարիտ է։ Ես հավատում եմ դրան և աղոթում եմ դրա համար։    


Եթե այսօր որոշում եք կայացնում ազատվել բարկության կապանքներից, ապա հրավիրում եմ լսելու «Ի՞նչ է ասում Աստվածաշունչը բարկության մասին» վերնագիրը կրող այս ուսուցումը՝

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: