Երբ ես գրում եմ իմ գրառումները, անշուշտ, ինձ դուր է գալիս, երբ Սուրբ Հոգին է ինձ ուղղորդում։ Եվ նաև սիրում եմ, երբ գրում եմ ազատ, երբեմն դուրս գալով որոշ ընդունված կանոնների ու չափանիշների սահմաններից, երբ չես անհանգստանում տողերի քանակի մասին, որոնք պետք է պահեմ, կամ վերջնական ֆոմատի մասին և այլն։Այս մոտեցումն ինձ թույլ է տալիս իրապես լինել ստեղծագործ՝ առանց շեղելու իմ մտքի ընթացքն ու սրտիս մեջ եղած մղումը։
Շատ հաճախ մենք փակուղում ենք հայտնվում հենց այն պատճառով, որ սարսափում ենք մեր կատարյալ չլինելու գաղափարից: Մենք այս երազանքներն ու ծրագրերն ունենք մեր սրտում․․․ իսկ եթե դրանք չիրականան ու ամեն բան ձախողվի՞․․․։ Ես իսկապես ուզում եմ իրականացնել իմ այս նպատակը, իսկ եթե այն լավ կամ ամբողջական չստացվի՞․․․: Շատ կուզեի ծառայել Աստծուն եկեղեցում, իսկ եթե բավականաչափ տաղանդներ չունե՞մ․․․
Այս և նման այլ մտքերը մեզ հաճախ հետ են պահում ընթացքի մեջ մտնելուց։ Դրանք նաև դեպի փակուղի ուղղորդող մտքեր են։ Իսկ եթե հե՛նց այսօր փոխես քո հանդեպ քո իսկ չափանիշնե՞րը․․․։ Կարո՞ղ ես։
Եթե նպատակ ես դրել հասնել մի բանի, որն անհնարին էր նախկինում, ապա վերը բերված մտածելակերպի առկայության պարագայում, ամենայն հավանականությամբ, նման նախաձեռնություն դու երբե՛ք չես էլ սկսի իրագործել։ «Կատարելությունը հենց անկատարության մեջ է դրսևորվում»:
Կատարելությունը կարելի է գտնել հե՛նց մարդ լինելու պարգևի մեջ, որն իր մեջ ներառում է սխալներ անելու ազատությունը, կրկին փորձելու և սխալների շնորհիվ սովորելու փորձառությունը։
Աստված ուզում է, որ մենք լինենք ջանասեր և գործելու առումով վճռական, ոչ թե անթերի ու անսխալական։ Կատարելությանը սպասելու փոխարեն, վճռականորեն առաջ ընթանալու որոշում կայացրեք: Ձեր ընթացքի մեջ կարող եք նաև սխալներ թույլ տալ, սակայն ապավինե՛ք Աստծուն և Նրա իմաստությանը:
Աստվածաշնչի Ա Մնացորդաց 16․11-12 հատվածում կարդում ենք այս տողերը․
«Փնտրեցե՛ք Տիրոջն ու Նրա զորությունը. Միշտ Նրա ներկայությո՛ւնը որոնեցեք։
Հիշե՛ք Նրա սքանչելի գործերը, որ արեց, Նրա նշաններն ու Նրա հրահանգները»։
Սիրելի բարեկամ, երբե՛ք թույլ չտաս, որ սխալվելու վախը քեզ հետ պահի գործելուց։ Ես քաջալերում եմ, որ հույսդ Տիրոջ վրա դնես և Նրան հանձնես քո անկատար լինելու բոլոր վախերը։ Ուզում եմ այսօր հատուկ աղոթել քո համար այս աղոթքով․ «Տե՛ր, լցրու քո զավակին քաջությամբ:Խնդրում եմ՝ օգնի՛ր նրան ապրելու քո կամքի համաձայն և առաջ գնալու այն ուղղությամբ, որով առաջնորդում ես։ Թող սխալվելու վախը երբե՛ք չկարողանա խանգարել նրա առաջընթացին: Ես աղոթում եմ, որ այս տողերն ընթեցող Քո զավակը բարձրանա և իրագործի այն ամենը, ինչ դու նախասահմանել նրա համար: Աղոթում եմ Հայր և խնդրում այս ամենը Քո Որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»:
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը