Fabruary-16

Գլխավոր | Հրաշքներ |
Ո՞ւմ վրա ես դրել քո հույսը


Ո՞ւմ վրա ես դրել քո հույսը

Սիրելի՛ բարեկամ, մեր հասարակությունը ապրում է իրական սիրո քաղցի մեջ։ Իրական սերը դիմացինի կյանքի բեռը թեթևացնելն է։ Մարդիկ այսօր ինչին ասես կարող են սեր ասել, սակայն կորցրել են իրական սիրո ընկալումը։ 

Բ Կորնթացիս 5․18 խոսքում Պողոս առաքյալը Քրիստոսին հավատացող մարդկանց առաքելությունը անվանում է «հաշտեցման ծառայություն»։

Որպեսզի մենք մարդկանց առաջնորդենք դեպի Տեր Աստծու հետ հաշտության հարաբերությունը, մենք նախ պետք է իրական սիրող սիրտ ունենանք։ 

Մենք պետք է սովորենք լսել մարդկանց, լսել նրանց խնդիրների մասին, լսել նրանց դժվարությունների մասին և հասկանալ, թե ի՞նչն է խանգարում նրանց Աստծու հետ հաշտվելուն՝ Աստծու հետ համաձայնվելուն և Նրա ակնկալած կյանքն ապրելուն։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մենք պետք է Քրիստոսի այնպիսի աշակերտներ լինենք, որ մարդիկ կարողանան «հենվել» մեզ վրա իրենց կյանքի ծանրագույն ժամանակներում։ Եթե միայն սովորենք սիրել այն սիրով, որով Տեր Հիսուսն էր սիրում մարդկանց, ապա մեր սերը կօգնի մարդկանց անցնելու իրենց կյանքի դժվարին ժամանակների միջով և հաղթահարելու անհաղթահարելի թվացող խնդիրները։

Աստված անաչառ Աստված է։ Յուրաքանչյուր մարդու ցավը Նա խորապես զգում է Իր Հոգու մեջ։ Նա հոգ է տանում յուրաքանչյուրի մասին անհատապես։ Մենք նույնպես նման մոտեցում պետք է ունենանք մարդկանց հանդեպ։ Տեր Հիսուսը հետևյալ պատվիրանը մեզ փոխանցեց․ «Սա է Իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես Ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 15.12):

Երբ մենք կենտրոնանում ենք մյուսների վրա, մեր աչքերը կտրվում են մեր խնդիրներից։ Սիրով լցված մարդիկ մտածում և հոգ են տանում մյուսների համար։ Իսկ Աստված էլ հոգ է տանում նման մարդկանց համար։ 

Այս պարագայում քո խնդիրների ու դժվարությունների լուծման հարցում հույսդ վստահաբար կարող ես Տեր Աստծու վրա դնել։ Նա գիտի Իր մշակների կարիքները հոգալն ու երբե՛ք չի մոռանա Իր մյուս զավակների հանդեպ քո դրսևորած սիրո գործերը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: