14EAB1B2-2C97-47EB-A4D1-DD9E6330AE67

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞ւմ նման կուզեիր լինել

Ո՞ւմ նման կուզեիր լինել

Սիրելի՛ բարեկամ, երբևէ մտածե՞լ ես, թե ինչի մասին են երազում փոքր տղաները։ 

Նրանք, ովքեր լավ հայրիկներ են ունեցել իրենց մանկության ժամանակ (ներողություն եմ խնդրում, եթե քո պարագայում դա այդպես չի եղել), նրանք մեկ բան են միայն երազել՝ նմանվել իրենց հայրիկին։ Դառնալ «հայրիկի» նման ուժեղ, գործունյա ու խելացի։ Զբաղվել այն նույն գործով, որով «հայրիկն» է զբաղվել, առաջ գնալ այն նույն սպորտաձևի մեջ, որի մեջ հաջողվել է «հայրիկը» և այլն։

Որպես Աստծո զավակներ և ամենահիասքանչ երկնային Հոր ժառանգներ, ավելի քան տրամաբանական է, որ ես եւ դու նույնպես մեծ փափագ ունենանք նմանվելու Նրան։ Նա իրապես աննկարագրելիորեն ուժեղ ու բարի Հայր է։ Նա կատարյալ ու անթերի Հայր է։ Ի՜նչը կարող է ավելի բնական լինել, քան Նրան նմանվելու ցանկությունը, հատկապես, երբ փորձում ես մարդկային ընկալման սահմաններում հասկանալ Նրա բնավորության հրաշափառ հատկանիշներն ու անսահման մեծ ու զոհաբեր սերը մեր հանդեպ։ 

  • Աստված սիրում է առանց նախապայմանների։ 
  • Աստված քաջալերում է մեզ։ 
  • Աստված հավատարիմ է։ 
  • Աստված համբերատար է։ 
  • Աստված բարի է։ 

Եւ սրանք Նրա անզուգական հատկանիշներից ընդամենը մի քանիսն են։ Երբեմն քո մարդկային բնույթը քեզ մղում է «սխալ ու վատ պահվածքի», երբ թվում էր, թե արդեն հաղթահարել ես բնավորությանդ վատ գծերը և փոխվել ու ազատագրվել ես Տեր Աստծո կամքին հակառակ վարքագծից։ Մի ասացվածք կա, որ ասում է. «Ոչ մի ջանք մի արա և շուտով կվերադառնաս հին տաշտակիդ»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այս ամենով հանդերձ, մենք չպետք է ընկնենք հուսահատության ծուղակը։ Եթե դու չդադարես քո երկնային Հորը նմանվելու ջանքի մեջ և հավատարմորեն ընդունես Նրա ուսուցումները, հանդիմանությունները, խրատներն ու շնորհը, ապա հավատում եմ, որ արդյունքում փոխակերպվելու ես ըստ Աստծո պատկերի ու նմանության։ 

Աստվածաշունչը հավաստիացնում է քեզ սրանում. «Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը՝ առաջնորդվելով Տիրոջ կողմից, որ է Հոգին» (‭‭Բ Կորնթացիս‬3.18‬)։ 

Փոխակերպման այս գործընթացի հեղինակը դու չես։ Դա Աստծո գործն է քո մեջ, որը Նա անում է Իր Սուրբ Հոգու շնորհիվ։ Որքան շատ ժամանակ անցկացնես Նրա ներկայության մեջ և որքան շատ ձգտես հաճեցնել Նրան քո առօրյա կյանքի որոշումների, խոսքերի ու վարքագծի մեջ, այնքան ավելի ու ավելի ես նմանվելու Նրան։ 

Քանի որ Աստված գիտի, որ դու չես կարող ինքդ քո ուժով կատարելապես  նմանվել Նրան, Նա Ինքը հոգ տարավ այդ դժվարին փոխակերպման համար՝ ուղարկելով Իր Սուրբ Հոգին մի առանձնահատուկ կարևոր առաքելության՝ քեզ Իր նման դարձնելու համար։ Եթե դու որոշել ես այլևս չապրել ըստ քո պատկերացումների ու ինչ-ինչ գործոնների ազդեցության տակ ձևավորված սկզբունքների ու արժեհամակարգի, այլ ընդունել ես Քրիստոսին որպես քո կյանքի Տեր և Փրկիչ ու Նրա Խոսքը քեզ համար դարձրել ես ճիշտ կյանքի չափանիշ և ուղենիշ, ապա դու արդեն իսկ Նրան նմանվելու ճանապարհի վրա ես: Եթե կուզես, կարող ես հենց հիմա մի պահ դադար առնել և աղոթքով խնդրել Նրան, որպեսզի Տերը շարունակի քո մեջ քեզ Իրեն նմանեցնելու Իր սկսած գործը։

Ե՛կ աղոթենք միասին և օրեցօր ավելի ու ավելի զորանանք Տիրոջը նմանվելու մեր ջանքի մեջ…«Սիրելի՛ Հայր, սովորեցրու ինձ Քո Սուրբ Հոգով ընդունել իմ մեջ Քո զգացմունքները, Քո բնավորությունը, Քո սկզբունքներն ու Քո արժեհամակարգը, որպեսզի արդյունքում մարդիկ իմ մեջ Քո Որդու արտացոլանքը տեսնեն։ Խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: