• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 7 մյս 2023 թ.

Ո՞րն է երջանկության բանալին

Հրապարակման ամսաթիվ 7 մյս 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, ամբողջ աշխարհով մեկ բազմաթիվ մարդիկ փնտրում են երջանկության գաղտնիքը՝ «կախարդական մի փայտիկ», որի մեկ հպումը բավարար կլինի երջանիկ կյանք ունենալու համար: Եվ քանի որ նրանք դա, բնականաբար, չեն գտնում, հակադեպրեսանտ դեղերի վաճառքի համաշխարհային վիճակագրությունը գնալով աճ է արձանագրում, աճում է նաև ինքնասպանությունների մակարդակը, և անգամ բավականին նորմալ կյանքով ապրող մարդիկ իրենց ավելի քան դժբախտ են զգում:

Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ ճշմարտությունները․ «Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. Քո առաջ ուրախությունների լիություն կա, և Քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան» (Սաղմոս 16.11):«․․․մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8.10

Այսօր ես մե՜ծ հույս ունեմ, որ դու գիտակցում ես, որ երջանկությունը մի անձի մեջ է, Ում անունն է Հիսուս Քրիստոս:

Տեր Հիսուսի առաջին ուսուցումը հաճախ անվանում են «Լեռան Քարոզ», որի մեջ կա «Երանիներ» բաժինը։ Այդ ուսուցման մեջ Տերը 9 կարևորագույն սկզբունք է փոխանցում օրհնված կամ երջանիկ կյանք ապրելու համար: Այո՛, Տերը «երանի՜» բառը 9 անգամ օգտագործում է Իր առաջին քարոզի առաջին նախադասությունների մեջ:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսն է երջանկության ճանապարհը։ Նա է այն ճշմարտությունը, որին հավատալու դեպքում կյանքդ կլցվի Նրա բժշկարար ներկայությամբ: Երբ Աստված բնակվում է քո մեջ, դու Նրա լեցունության հետ միասին ընդունում ես նաև Նրա զորությունը, սերն ու իմաստությունը: Այդ ժամանակ ոչ մի իրավիճակ չի կարող քեզ կանգնեցնել կամ խոչընդոտել քո առաջընթացին, որովհետև Տեր Հիսուսը` երջանկության աղբյուրը, ապրում է քո մեջ:Խորհուրդ եմ տալիս պարզապես հավատքով ու խոնարհությամբ ընթերցել Տեր Հիսուսի այս խոսքերը․ «Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի։ Եվ Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ» (Հովհաննես 14․23):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես