October-7

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞րն էր քո առաջին միտքը, երբ արթնացար այս առավոտ

Ո՞րն էր քո առաջին միտքը, երբ արթնացար այս առավոտ

Սիրելի՛ բարեկամ, ո՞րն էր առաջին միտքը, որ ծագեց քո գլխում, երբ արթնացար այսօր առավոտյան: Արդյոք անհամբեր սպասո՞ւմ ես բացվող օրվա իրադարձություններին և ուրախանում այն հնարավորություններով, որը Տերն է պատրաստել քեզ համար։ 

Արդյոք գոհանո՞ւմ ես Տեր Աստծուց և աղոթում Տիրոջը հաղթական այս աղոթքով, «Տե՛ր, Քո ողորմությունները նոր են ինձ համար այս առավոտ… Փա՛ռք Քեզ, իմ բարի և գթասիրտ Աստված: Հավատում եմ, որ Քեզ հետ և Քո օգնությամբ ես կարող եմ հաղթահարել այն բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները, որոնց հանդիպելու եմ օրվա ընթացքում»:

Թե՞… քո մտքերն ավելի շատ նման են «Այս օրը այնքա՜ն դժվար է լինելու» կամ «Երանի՜ այս օրն արդեն ավարտված լիներ» մտքերին: Արդյոք անհանգստությունը նմա՞ն է քո սրտում բարձրացող մի ալիքի, որն այնքա՜ն ուժգին ու բարձր է, որ թվում է՝ կարող է ամբողջությամբ կուլ տալ քեզ: 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ուզում եմ քաջալերել քեզ, որ թույլ չտաս օրդ դեռ չսկսած նման մտքերը խեղդեն քեզ: Երեմիա 1.8 խոսքում կարդում ենք, «Նրանց երեսից մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ»,- ասում է Տերը»

Ես չգիտեմ, թե ովքեր, ինչեր կամ ինչ մտքեր են «նրանք», որ վախեցնում են քեզ, բայց ես ճանաչում եմ այն Աստծուն, Ով ասում է. «Ես քեզ հետ եմ և կփրկեմ քեզ»: Երբ անհանգստությունը թակում է քո սրտի դուռը, վճռականորեն պատասխանիր, որ քո Աստվածն, Ում հավատում ես և Ում նվիրվել ես քո ողջ էությամբ, ավելի մեծ է, քան անհանգստության, վախի ու տագնապի ցանկացած աղբյուր։ Նա է կյանքի Ակունքը, ողջ տիեզերքի Տերը  և բոլոր ցնծություննների Աղբյուրը: Եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին և որոշել ես ապրել Նրա աշակերտի կյանքով, ապա Նա ապրում է քո մեջ: Ինչպիսի՜ ցնցող ճշմարտություն․․․

Ե՛կ միասին աղոթենք այս աղոթքով․ «Տե՛ր, Դու ավելի մեծ ես, քան իմ անհանգստություններն ու վախերը: Դու գիտես այն իրավիճակի մանրամասները, որում ես հայտնվել եմ ներկայում: Դու գիտես իմ սրտի վիճակն ավելի լավ, քան ցանկացած  մարդ, ավելի լավ, քան ցանկացած բժիշկ: Դու կարող ես հոգ տանել իմ մասին և փրկել ինձ վախից ու ազատել բոլոր անհանգստություններից։ Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, որ օրս սկսեմ լավատեսությամբ, այլ ոչ թե վախերով, Քո հետ կյանքի համար գոհության աղոթքներով, այլ ոչ թե վատատեսության տրտնջանքով։ Շնորհակալ եմ այն կյանքի համար, որը լցնում ես իմ էության մեջ, և Քո խաղաղության համար, որն ընդունում եմ հե՛նց հիմա: Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: