November-6

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞վ է փառքի Թագավորը

Ո՞վ է փառքի Թագավորը

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին է տրված ողջ իշխանությունը Երկնքում ու երկրի վրա։ Չկա՛ Նրա նման մեկը, Նրան հավասարը չկա՛։ Նա ամենակարող է, զորավոր ու կենդանի… Նա ԱՍՏՎԱԾ է։

«Ո՞վ է այդ փառքի Թագավորը. զորքերի Տերը. Նա է փառքի Թագավորը» ‭‭(Սաղմոս ‭24.10‬):

Դու կարող ես նվիրվել Աստծուն խորապես ճանաչելուն, և, այդուհանդերձ, քո ողջ կյանքը բավարար չի լինի Նրան ամբողջությամբ ճանաչելու համար։ Աստված փառահեղ է, զարմանալիորեն հրաշալի և աննկարագրելորեն բարի։ Անհնար է, որ մարդը կարողանա Նրան կատարելապես բացահայտել։ 

  • Նա խիստ է և միևնույն ժամանակ մեղմ։ Նա միաժամանակ և՛ Առյուծ է, և՛ Գառ։
  • Նա քո Փաստաբանն է ու նաև Դատավորը։ 
  • Նա Առաջինն է ու Վերջինը։ Նա չունի սկիզբ, չունի վերջ ու չունի սահմաններ։
  • Նա քո Ընկերն է, Պաշտպանը, քո Փրկիչն է, այն Միակը, Ով պահպանում է քեզ և ապահովում քո գոյությունը։

Փառքի Թագավորը անըմբռնելիորեն մեծ է, անհասանելի՝ մարդու համար, և, այդուհանդերձ, Նա հորդորում է քեզ փնտրելու Իրեն քո ամբողջ սրտով և մոտենալու Իրեն, որպեսզի Իրեն ավելի խորը ճանաչես և մտերմանաս Իր հետ։ Սա դժվար է հասկանալ, սակայն բացարձակապես դժվար չէ այս ճշմարտությանը հավատալը։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ, աղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես հավատում եմ, որ Դու ես Փառքի Թագավորը։ Եվ ես փափագում եմ Քեզ ավելի ու ավելի ճանաչելուն։ Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, որպեսզի Քեզ ավելի խորն ու մտերիմ կերպով ճանաչեմ։ Օգնի՛ր ինձ  Քո Խոսքը ուսումնասիրելու և Քո կամքը հասկանալու հարցում։ Սովորեցրո՛ւ ինձ լսել ու զանազանել Քո ձայնն այնպես, որ կարողանամ հնազանդվել Քո կամքին և նմանվել Քեզ իմ կենսակերպի, սկզբունքների և կայացրած որոշումների մեջ։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: