November-24

Գլխավոր | Հրաշքներ | Շնորհակալ եմ, որ դու կա՛ս

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս

Սիրելի բարեկա՛մ, «Քո հրաշքն՝ ամեն օր» ծառայությունը միջազգային ծառայություն է։ Մենք տարբեր երկրներում և տարբեր լեզուներով ամեն օր քաջալերական ուղերձներ ենք ուղարկում Աստծո համար թանկ ու սիրելի քեզ նման տասնյակ հազարավոր մարդկանց։ Եվ բոլորս «Քո հրաշքն՝ ամեն օր» քաջալերական ուղերձներն ավարտում ենք «Շնորհակալ եմ, որ դու կա՛ս» արտահայտությամբ։ Ես իմ ամբողջ սրտով հավատում եմ, որ նման քաջալերանքի մեջ մեծ արժեք և ազդեցություն կա։ Եվ կարծում եմ նաև, որ մենք մի հասարակության մեջ ենք ապրում, որը հակված է ավելի շատ ընդգծելու մարդկանց թերությունները, քան արժանիքները։ Հենց այս պատճառով այսօր քեզ ուզում եմ ասել, որ թեև գուցե քեզ չեմ ճանաչում, բայց սրտիս մեջ գոհության զգացում ունեմ այն բոլոր ջանքերի համար, որ անում ես քո կյանքում։

Մենք շատ ջանքեր ենք գործադրում, որոնք ոչ ոք չի գնահատում։ Անշուշտ, գուցե այդ ջանքերի մեծ մասը չի տալիս այն արդյունքը, որը ես և դու կուզեինք, որ տային։ Սակայն կա՛ Մեկը, Ով տեսնում ու գնահատում է այն ամենը, ինչը դու անում ես։ Տեր Հիսուսը սիրում է քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս։ Նրա սիրո հիմքը քո արածներն ու չարածները չեն։ Այդ մարդիկ են, որ սիրում են՝ հիմնվելով գործերի վրա։ Աստված քեզ սիրում է առանց նախապայմանների։ Նա գիտի՝ ինչպիսին ես հիմա, և գիտի նաև, թե ինչպիսին կարող ես դառնալ Տեր Հիսուսի մեջ և քո կյանքի վրա Սուրբ Հոգու փոխակերպող զորության ներգործության արդյունքում։

Աստված տեսնում է ամեն բան։ Նա գիտի ամեն բան։ Եվ իմ սրտի մեջ դրել է, որ քեզ ասեմ․․․ և սրտանց ասեմ այն խոսքերը, որոնք ասում եմ ամեն օր՝ շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Գործք Առաքելոց գրքի մեջ մենք կարդում ենք, որ աշակերտները ծառայում էին միմյանց իրար քաջալերելու զորությամբ. «Ընթերցելով՝ նրանք ուրախացան քաջալերանքի համար։ Հուդան ու Շիղան, քանի որ նույնպես մարգարեներ էին, բազում խոսքերով քաջալերեցին ու ամրապնդեցին եղբայրներին» (‭‭Գործք ‭15․31-32‬)։‭

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, իսկ դու ուզո՞ւմ ես մյուսներին ծառայել նրանց քաջալերելու զորությամբ։ Ո՞ւմ կարող ես այսօր սրտանց ասել «շնորհակալ եմ, որ դու կա՛ս» խոսքերը։ Միասին մենք կարող ենք զորավոր դրական ազդեցություն ունենալ մեր շրջապատի մարդկանց վրա։ Մենք կարող ենք ազդել մարդկանց վրա մեր դրական վերաբերմունքով, քաջալերական խոսքերով, սրբությամբ և սկզբունքային կյանքով, կարգապահությամբ և հավատարմությամբ և այլն։ Հենց սա՛ է նշանակում լինել աղ և լույս։ Մենք կարո՛ղ ենք կյանքով լցնել այս աշխարհի դժգոհության ու տրտունջի իրականությունը։ Մենք Աստծո Արքայության քաղաքացիներ ենք, և պետք է տարածենք այն փաստը, որ Տեր Աստծո համար ամեն բան հնարավոր է և որ Նրա աչքերում յուրաքանչյուր մարդ սիրված է ու արժեքավոր։ 

Աղոթի՛ր և հարցրու Աստծուն, թե ում կարող ես այսօր քաջալերել։ Ո՞ւմ պետք է ասես՝ շնորհակալ եմ, որ դու կա՛ս․․․ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: