October-20

Գլխավոր | Հրաշքներ | Ներելը ազատության տանող առաջին քայլն է

Ներելը ազատության տանող առաջին քայլն է

Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին մի ճամփորդություն կունենանք, որը մեզ կառաջնորդի դեպի ամբողջական վերականգնում: Ես չգիտեմ, թե ի՞նչն է քեզ անհանգստացնում, բայց աղոթում եմ, որպեսզի Աստծո Սուրբ Հոգին օգտագործի այս ուղերձները քո սրտի հետ խոսելու և քո կյանքում տեղ գտած բացերը Իր Խոսքի ու զորության միջոցով լրացնելու համար։ 

«Տե՛ր, ես ուզում եմ վերականգնվել»: Մեր սրտերից բխող նմանատիպ աղաղակներ աղոթքի տեսքով բարձրանում են առ Աստված, երբ մենք անցնում ենք դժվարությունների և տառապանքների ժամանակաշրջանով: Շատ ժամանակ մեր կյանք այցելած խնդիրները կապ ունեն ինչ-որ մեկի հետ մեր ունեցած հարաբերության հետ։ Դու կարող ես Աստծուն նվիրված մարդ լինել, սակայն խաթարված հարաբերությունների պարագայում դեպրեսիան, դժգոհությունը, զայրույթը, դառնությունն ու հիասթափությունը առանց որևէ խոչընդոտի այցելեն քեզ։ Դրանք ախտանիշներ են, որոնք խոսում են մարդու «զգացմունքային վատառողջության» մասին։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, անկախ քո հոգեվիճակից, անկախ քո գործած սխալներից կամ քո կյանք այցելած խնդիրների մեծությունից, այսօր ուզում եմ, որ դու վստահաբար իմանաս՝ Աստված ցանկանում է զորացնել քո սիրտը, բժշկել  քո զգացմունքները և խաղաղեցնել քո փոթորկող հոգին։ Ահա, թե ինչ է պնդում Աստված Իր Խոսքի մեջ. «Որովհետև Ես քեզ պիտի ապաքինեմ և քո վերքերը պիտի բժշկեմ,- ասում է Տերը» (Երեմիա 30.17

Ես չգիտեմ քո պատմությունը, բայց հնարավոր է, որ քեզ ցավեցնում են անցյալի վատ հիշողությունները․

  • Որ գալիս է քո մանկությունից,
  • Որ քեզ հիշեցնում են ինչ-որ մեկի դավաճանության մասին,
  • Որ կապ ունեն վերջերս տեղի ունեցած կոնֆլիկտի հետ,
  • Եվ այլն։

Ինչպիսին էլ լինեն քո վերքերը, որքան էլ խորը լինեն դրանք, բժշկման ճանապարհն անցնում է ներման միջոցով, որը քո ամբողջական վերականգնման առաջին քայլն է: Ներելը ընտրություն է։ Ներելը որոշում է։ Այդ որոշումը չի բխում մեր ցանկություններից կամ նախընտրություններից, այլ Աստծո կամքին մեր հնազանդությունից։

Ուզո՞ւմ ես Տեր Աստծուց բժշկություն ընդունել քո զգացմունքային առողջության հարցում։ Ներումն այն առաջին քայլն է, որն անհրաժեշտ է քո ամբողջական վերականգնման համար:

Ես գիտեմ, որ երբեմն մեր վերքերը շարունակում են ցավել, և մենք չենք էլ ուզում մտածել մեզ ցավեցնողներին ներելու մասին։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Տեր Աստված, օգնի՛ր ինձ, խնդրում եմ, որպեսզի կարողանամ ներել ինձ ցավեցրած և վերքեր հասցրած մարդկանց։ Ինձ ուժ տո՛ւր, որպեսզի բաց թողնեմ իմ անցյալը, որպեսզի կարողանամ մտնել վերականգնման այն ընթացքի մեջ, որը Դու ես ինձ համար պատրաստել: Նաև խնդրում եմ, որ բժշկես  ինձ իմ բոլոր ցավալի հիշողություններից, որոնք սև բծեր են իմ կյանքի մեջ։ Ես ուզում եմ ապրել Քո կամքի մեջ, Քո Խոսքի սկզբունքներին համապատասխան և Քո Որդու պես մեծահոգի՝ անգամ ինձ ցավ պատճառող և իմ նվիրումը չգնահատող մարդկանց հանդեպ։ Աղոթում եմ և խնդրում Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: