October-3 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Մոռացի՛ր այն ամենը, ինչը դատապարտում է քեզ…

Մոռացի՛ր այն ամենը, ինչը դատապարտում է քեզ…

Սիրելի՛ բարեկամ, երբևէ փորձե՞լ ես վազել մարաթոնյան մրցավազքը, սակայն 15 կիլոգրամանոց պայուսակը մեջքիդ։ Հավանաբար՝ ոչ… և շատ ճիշտ ես արել: Հաստատ դա հեշտ չէր լինի քեզ համար, այնպես չէ՞:

Իսկ գիտե՞ս, որ Աստվածաշնչում խոսվում է այն բեռների մասին, որոնք կարող են դանդաղեցնել քո հոգևոր մրցավազքը։ Ի՞նչ մրցավազքի մասին է խոսքը: Դա քո կյանքի մրցավազքն է, որը դու վազում ես հանուն հավատքի և հանուն Աստծու: Անկասկած, ամենածանր բեռն այն է, ինչը մենք կրում ենք մեր խղճի վրա՝ մեր անցյալ և ներկա մեղքերի  ծանրությունը:

Այսպիսով, ի՞նչ ես կարծում՝ քո անցյալի որոշումները, արարքներն ու այն բնույթը, որն ունեցել ես նախկինում, արդյոք այսօր խանգարո՞ւմ են քեզ դառնալու այն անձնավորությունը, որն Աստված է ուզում, որ լինես: Արդյոք այդ ամենը այսօր էլ խանգարո՞ւմ է քեզ, որպեսզի կարողանաս ապրել առանց մեղավորության զգացումի և ինքնադատապարտության մտքերի:

Աստվածաշունչը հստակ խոսում է այս մասին… Ահա երկու հատված Սուրբ Գրքից.

  • «Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար, ովքեր ոչ թե ըստ մարմնի են վարվում, այլ ըստ Հոգու» (Հռոմեացիս 8․1-2
  • «Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ Երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին» (Փիլիպպեցիս 3․13-14)։ 

Աստված քեզ չի դատապարտում այն բանի համար, ինչն արել ես նախկինում, եթե այդ արարքների ու մեղքերի համար ներում ես խնդրել և այսօր ապրում ես Նրա կամքին համաձայն:

Քո կոչումը հավատքի մրցավազքը հավատարմորեն վազելն է՝ մոռանալով այն ամենը, ինչն արդեն հետևում է: Այլ կերպ ասած՝ թույլ մի՛ տուր, որպեսզի այն, ինչը քեզ վրա դատապարտության և մեղավորության ծանրություն է բերում՝ քո նախկին սխալները, մեղքերը, քո անցյալը, մնան քո մտքում, քանի որ հենց Ինքն՝ Աստված, այլևս չի հիշում դրանք (տե՛ս Ա Հովհաննես 1․9, Միքիա 7․19, Եբրայեցիս 8․12 խոսքերը)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը ցանկանում է տեսնել, թե ինչպես ես ոգևորությամբ ու ներված լինելու թեթևությամբ միանում հավատքի այն մրցավազքին, որ Նա պատրաստել էր քեզ համար։ Նա նախ քո վրայից վերցնում է այն ամենը, ինչը կարող է ծանրացնել և դանդաղեցնել քո ընթացքը։

Նա մաքրում է քեզ մեղքերից և մաքրում է քո խիղճը մեղավորության զգացումից… Քո բոլոր մեղքերը ներված են։ Այլևս մի՛ վերադարձիր նախկին կենսակերպին։ Ապրի՛ր սրբության կյանքով։ Հեռացրո՛ւ քեզնից խավարի գործերը և ապրի՛ր լույսի մեջ։ Այժմ դու կարո՛ղ ես վազել Տեր Աստծու պատրաստած ասպարեզը լիակատար թեթևությամբ և անպատմելի ազատությամբ։

Առաջարկում եմ ժամանակ տրամադրել ու լսել «Քո մեղքերը ներված են․․․» վերնագրով այս ուսուցումը՝
https://youtu.be/zCXAvQU2130

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: