• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 29 սպտ 2023 թ.

Միշտ ուրախ եղե՛ք…

Հրապարակման ամսաթիվ 29 սպտ 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, այսօր Սաղմոս 94․18-19  հատվածի մեր ուսումնասիրության վերջին օրն է: Թո՛ւյլ տուր այսօր, որ Տիրոջ խաղաղությունը գա քո կյանքի մեջ։ 

 

«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, Քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, Քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19

«․․․ ուրախացնում են ինձ»։ Եթե Աստվածաշունչն ասում է. «Մշտապես ուրախ եղեք» (Ա Թեսաղոնիկեցիս 5․16), ապա դա նշանակում է, որ այս պահանջն իրականացնելը հնարավոր է:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, անկախ մեր ներկա իրավիճակից և մեր կյանք այցելած դժվարություններից՝ Աստված շատ է ուզում զորացնել քեզ Իր ուրախությամբ: Դժվարին իրավիճակներում  մեզ ուժ և զորություն է անհրաժեշտ, և Նա Իր կատարյալ ուրախությունն է ուզում տալ քեզ, որն էլ մեր զորության աղբյուրն է։ «․․․մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8․10):

 

Փառաբանի՛ր Աստծուն և թո՛ւյլ տուր, որպեսզի Նա քեզ լցնի Իր ուրախությամբ: 

 

Ուրախությունը հզոր զենք է: 

Ահա իմ աղոթքը քեզ համար, որը վերցված է Աստվածաշնչից.

 

  • Եվ հույսի Աստվածը 

  • թող ձեզ ամեն ուրախությամբ 

  • և խաղաղությամբ լցնի 

  • հավատի մեջ, 

  • որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով

  • Առատանաք (Հռոմեացիս 15․13)

 

Երբե՛ք մի մոռացիր, որ ուրախությունը չի ծնվում ինքնաբերաբար և ոչ էլ գալիս է դավանությունով ու հռչակումներով։ Ուրախությունն ընդունելը քո որոշումն է՝ հաստատուն որոշում, որը պետք է հենց հիմա կայացնես։ Առաջարկում եմ նաև ժամանակ տրամադրել և լսել «Սուրբ Հոգու պտուղներ» շարքի «Ուրախություն» վերնագրով պատգամը:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես