Սիրելի՛ բարեկամ, այսօր Սաղմոս 94․18-19 հատվածի մեր ուսումնասիրության վերջին օրն է: Թո՛ւյլ տուր այսօր, որ Տիրոջ խաղաղությունը գա քո կյանքի մեջ։
«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, Քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, Քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19)։
«․․․ ուրախացնում են ինձ»։ Եթե Աստվածաշունչն ասում է. «Մշտապես ուրախ եղեք» (Ա Թեսաղոնիկեցիս 5․16), ապա դա նշանակում է, որ այս պահանջն իրականացնելը հնարավոր է:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, անկախ մեր ներկա իրավիճակից և մեր կյանք այցելած դժվարություններից՝ Աստված շատ է ուզում զորացնել քեզ Իր ուրախությամբ: Դժվարին իրավիճակներում մեզ ուժ և զորություն է անհրաժեշտ, և Նա Իր կատարյալ ուրախությունն է ուզում տալ քեզ, որն էլ մեր զորության աղբյուրն է։
«․․․մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8․10):
Փառաբանի՛ր Աստծուն և թո՛ւյլ տուր, որպեսզի Նա քեզ լցնի Իր ուրախությամբ:
Ուրախությունը հզոր զենք է:
Ահա իմ աղոթքը քեզ համար, որը վերցված է Աստվածաշնչից.
- Եվ հույսի Աստվածը
- թող ձեզ ամեն ուրախությամբ
- և խաղաղությամբ լցնի
- հավատի մեջ,
- որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով
- առատանաք (Հռոմեացիս 15․13)
Երբե՛ք մի մոռացիր, որ ուրախությունը չի ծնվում ինքնաբերաբար և ոչ էլ գալիս է դավանությունով ու հռչակումներով։ Ուրախությունն ընդունելը քո որոշումն է՝ հաստատուն որոշում, որը պետք է հենց հիմա կայացնես։
Առաջարկում եմ նաև ժամանակ տրամադրել և լսել «Սուրբ Հոգու պտուղներ» շարքի «Ուրախություն» վերնագրով պատգամը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը