August-18

Գլխավոր | Հրաշքներ | Մի՛ վախեցիր

Մի՛ վախեցիր

Սիրելի՛ բարեկամ, այսօր Աստված կանչում է քեզ Իր մոտ, որպեսզի քո ուսերից վերցնի քո բոլոր հոգսերը: Նա խոստանում է զորացնել քեզ և օգնել քեզ: Նա քեզ հետ է: Եթե դու հավատում ես Տեր Աստծուն և որոշել ես կյանքդ ապրել որպես Քրիստոսի աշակերտ, ապա Նա նաև քեզ է ուղղում Իր այս խոստումը. «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայիա 41.10

Երբ քո շուրջն ամեն բան փլուզվում է, իրավիճակները դուրս են գալիս քո վերահսկողությունից, հնարավոր զարգացումներն էլ մռայլ են ու ոչ խոստումնալի, քեզ մոտ բնականորեն կարող են վախեր ծնվել և անհանգստություններ առաջանալ։ Նման վախերը կարող են տարբեր տեսակի հարցեր ծնել քո մտքում․ «Արդյոք կտեսնե՞մ այս ամենի ավարտը: Ինչպե՞ս եմ ես դուրս գալու այս ծանր իրավիճակից: Ի՞նչ է լինելու ինձ հետ, երբ այդ ամենը կատարվի»։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, գիտե՞ս արդյոք, որ վախերը սնվելու հատկություն ունեն։ Երբ վախի համար համապատասխան սնունդ կա, այն աճում է ու զորանում քո ներսում։ Իսկ երբ կտրում ես վախի սնունդը, այն տկարանում է, թուլանում և, ի վերջո, մահանում։ 

Վախերը սնվում են անորոշությունից, մեզնից ավելի զորավոր ու մեր կողմից չվերահսկվող ուժերի հետ բախումից և մեր կյանքի ցավալի հիշողություններից։ 

Հիշո՞ւմ ես՝ ինչպես էր Պետրոսը քայլում ջրի վրայով… Դա իրական հրաշք էր։ Սակայն երբ նա ուշադրությունն ու հայացքը կտրեց Տեր Հիսուսից և ուղղեց դեպի ուժգնացող քամին, անմիջապես վախը մուտք գործեց նրա սրտի մեջ, և նա սկսեց սուզվել: Այդ ժամանակ Տեր Հիսուսը մոտեցավ ու բռնեց նրա ձեռքից, և բոլոր վախերը հեռացան։ Միթե՞ մենք բոլորս էլ չենք վերապրել նման իրավիճակներ․․․

Այսօր Տեր Հիսուսը նույնը ուզում է քեզ համար անել։ Քո կյանքի փոթորիկների մեջ Նա Իր ձեռքն է դեպի քեզ մեկնել։ Նա ցրում է քո կյանքի անորոշությունները։ Նա վստահեցնում է, որ ոչ մի ուժ ու զորություն չի կարող Իր վերահսկողությունից դուրս լինել։ Եվ Նա կարող է բժշկել քեզ քո անցյալի վատ հիշողություններից ու դրանց հասցրած վերքերից։ Տեր Հիսուսը կարող է այնպես անել, որ քո բոլոր վախերը մնան առանց որևէ սննդի։ 

Եվ Նա այսօր հե՛նց քեզ է դիմում այս խոսքերվ. «Ես քո կողքին եմ։ Մի՛ վախեցիր։ Ողջ զորությունը տրվել է Ինձ Երկնքում և երկրի վրա: Ես քեզ մենակ չեմ թողնի։ Ես քեզ կզորացնեմ և կազատեմ բոլոր վտանգավոր իրավիճակներից։ Ես այստեղ եմ քեզ համար և օգնում եմ քեզ, քանի որ սիրում եմ քեզ անսահման մեծ սիրով․․․»։

Նույնիսկ հիմա, երբ դու լսում ես այս խոսքերը, Աստված քո կողքին է և ասում է քեզ՝ «Մի՛ վախեցիր»: Քո կյանքի բոլոր փոթորիկների մեջ հավատա՛, որ Աստված քեզ հետ է.․․ Հայացքդ կտրի՛ր քո բոլոր վախերից և ուղղի՛ր այն Տեր Հիսուսին, Ով Իր փրկության զորավոր ձեռքն է մեկնել դեպի քեզ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: