• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 17 հնվ 2023 թ.

Մի՛ վախեցիր անկեղծանալուց․․․

Հրապարակման ամսաթիվ 17 հնվ 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, Աստծո զավակներից շատերը բացասաբար են ընկալում անկեղծությունը, երբ դա բացահայտում է նրանց թերություններն ու տկարությունները: Նրանք անկեղծանալը անվանում են «թուլություն» կամ կապում այն փխրունության և անվստահության հետ: Այնուամենայնիվ, Աստված կոչ է անում մեզ լիովին անկեղծանալ Իր առջև, ինչպես սաղմոսերգուն է մեզ հետևյալ օրինակը թողնում. «Ես հավասարվեցի գերեզման իջնողներին, եղա այն մարդու պես, որ էլ ուժ չունի» (Սաղմոս 88․4):

 

Իրականում, մեր տկարությունների մասին Տեր Աստծու հետ բաց ու անկեղծ լինելն ի ցույց է դնում մեր անկեղծ սրտի վերաբերմունքը Նրա նկատմամբ։ Մեր անկեղծությամբ մենք Տեր Աստծուն հրավիրում ենք մտերմության, ինչպես նաև միջամտելու մեր կյանքին, խոսելու մեզ հետ և գործելու մեր կյանքի մեջ:

 

Այո՛, երբ մենք մի կողմ ենք դնում մեր տկարությունները թաքցնելու ինքնապաշտպանությունը, ապա դառնում ենք խոցելի։ Սակայն մարդը չպետք է վախենա Տեր Աստծու առջև խոցելի լինելուց։ Իրականում, որոշ մարդիկ կարող են օգտվել մեր անկեղծությունից ու խոցելիությունից և հետագայում վնասել մեզ։ Իսկ Աստծու հետ մեր անկեղծությունը բացում է մեր սիրտը և պատրաստում մեզ մեր Տիրոջ հետ իրական հանդիպման և Նրա օգնությունն ու խրատը մեր կյանքում ընդունելու համար: Եվ հակառակը, չբացահայտելով ինքներս մեզ՝ մենք Նրա հետ մեր հարաբերության մեջ կարծես ինչ-որ տեղ կես ճանապարհին ենք մնում։

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մի՛ վախեցիր քո խոցելիությունից, երբ շրջապատված ես վստահելի մարդկանցով և, հատկապես, երբ Աստծու առջև ես: Նա երբեք այն չի օգտագործի քո դեմ: Ընդհակառակը, Նա մեղմորեն կմտնի քո սրտի խորքերը, կխոսի քեզ հետ, կբացահայտի Իրեն և կիրագործի քո ամենախորը փափագները: Եթե դու հրավիրես Նրան, Նա կգա և ընթրիք կանի քեզ հետ և դու էլ Նրա հետ (տե՛ս Հայտնություն 3․20 խոսքը):

 

Տեր Հիսուսն այս աշխարհ եկավ որպես հեզ և սրտով խոնարհ մեկը: Նա քեզ համար միայն լավն է ցանկանում։ Նա երբեք չի ստիպի քեզ։ Նա ուզում է հոգ տանել քեզ համար, առաջնորդել քեզ և ցույց տալ Իր փառքը։ Լսիր Նրան, որ ասում է քեզ այսօր հետևյալ խոսքերը. «Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձնի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11․29):

 

Հիանալի օր եմ մաղթում քեզ և աղոթում եմ, որ մինչև վերջ անկեղծանալու քաջություն ունենաս:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես