November 25

Գլխավոր | Հրաշքներ | Մի՛ վախեցիր։

Մի՛ վախեցիր։

Սիրելի բարեկա՛մ, այսօր մենք ուղերձների նոր շարք ենք սկսում, որը կրում է Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը վերնագիրը։ Հավատում եմ, որ միասին մենք հրաշալի հայտնություններ ենք ունենալու առաջիկա յոթ օրերի ընթացքում։ Մեր նոր շարքը հաղթանակի մասին է։ Աղոթում եմ, որ թե՛ այսօր, թե՛ գալիք բոլոր օրերում հայտնաբերես կամ կրկին հասկանաս, որ Աստված քեզ հետ է և զորացնում է քեզ այս կյանքի դժվարին ընթացքը հաղթանակներով անցնելու համար։

Մեր հիմնական աստվածաշնչյան խոսքը հետևյալն է. «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայիա 41․10

«Մի՛ վախեցիր»… Երբեմն մենք կարծում ենք, թե վախը պաշտպանում է մեզ։ Ասում են, որ վախը կարող է վտանգի մասին զգուշացնող լավ ցուցիչ լինել։ Բայց երբևէ մտածե՞լ ես, որ վաղը կարող է նաև լինել անիրական, երևակայական և պարզապես չար մտքերի ու անհագստությունների ծնած զգացում։ Նման պարագայում այն քեզ վտանգից պաշտպանելու փոխարեն կարող է լրջագույն խոչընդոտ լինել ճիշտ ուղությամբ ընթանալու և Աստծո կամքի մեջ ապրելու հարցում։

Անկախ նրանից, թե ինչպիսի վախեր ունես սրտումդ, մի բանում կարող ես վստահ լինել՝ Աստված քեզ երբեք միայնակ ու անօգնական չի՛ թողնի վախերի հետ քո պայքարի մեջ։ Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ տողերը. «Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և Ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը» (Եսայիա 54․17

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, կրկին ու կրկին ուզում եմ քո ուշադրությունը գրավել Աստծո խոստումներն ընդունելու չափազանց կարևոր առանձնահատկությունների վրա։ Նախ մենք պետք է հստակ հասկանանք, թե ո՞ւմ է ուղղված տվյալ խոստումը։ Ընթերցելով վերը բերված զորավոր հատվածը՝ մենք հստակ տեսնում ենք, որ այն վերաբերում է Տեր Աստծուն նվիրված ու Նրան խոնարհության ու հեզության մեջ ծառայող մարդկանց։ Եթե ուզում ես, որ այս զորավոր խոստումը նաև քեզ վերաբերի, ապա պետք է դառնաս Քրիստոսի աշակերտը և փափագես ծառայել Աստծուն։

Նաև մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ի՞նչ է խոստումը կրում իր մեջ։ Այստեղ տեսնում ենք, որ Աստված չի խոստանում, որ մեր դեմ ոչ մի զենք չի ուղղվի և թշնամին անզոր է լինելու կիրառելու հարցում։ Սակայն եթե նույնիսկ թվա, թե այդ զենքերը հարվածներ են հասցնում մեզ ու հասնում են նշանակետին, ապա Աստծո խոստումն ասում է, որ Իրեն ծառայողների ժառանգությունն այն է, որ դրանք չեն հաջողվելու, որովհետև քո կյանքն Աստծո՛ ձեռքերում է, այլ ոչ թե Աստծո թշնամու։ Այլևս մի՛ վախեցիր… Նա, Ով տիրում է ողջ տիեզերքի վրա, պատերազմում է քեզ համար։ Ես հավատում եմ, որ Աստծո օգնությամբ դու հաղթելու ես քո կյանքի բոլոր վախերին, տագնապներին ու անհանգստություններին և աղոթում եմ քեզ համար։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: