december-18

Գլխավոր | Հրաշքներ | Մի՛ թաքնվիր

Մի՛ թաքնվիր

Այսօր մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Դարձի՛ր Երկնքի Արքայության դեսպանը» անվանումը։ Առաջիկա 7 օրերի ընթացքում ուզում եմ քեզ հետ կիսվել 7 հիմնարար ճշմարտություններով, որոնք կօգնեն քեզ Երկնքի Արքայության դեսպանը դառնալու հարցում, ինչն, անկասկած, Տեր Աստծու հանձնարարականն է Իր յուրաքանչյուր հավատարիմ զավակին։

Սիրելի՛ բարեկամ, հաճախ կարող ենք լսել, թե ինչպես են մարդիկ դժվարանում խոսել հավատքի մասին․ «Ես չեմ կարողանում իմ շրջապատի մարդկանց հետ խոսել Տեր Հիսուսի մասին․․․ Չգիտեմ, թե ինչպես այդ թեման բարձրաձայնել, որպեսզի մարդն անհարմար չզգա իրեն կամ չճնշվի հոգևոր թեմաներով զրույցներից։ Բայց ես ուզում եմ պատմել Ավետարանի մասին․․․ Ես աղոթում եմ դրա համար։ Ի՞նչ կարող եմ անել նման իրավիճակներում»։

Ինձ ծանոթ է այս զգացողությունը։ Շատ անգամ ինքս եմ նույնը զգացել։ Բայց նաև հասկացել եմ, որ մարդկանց անհրաժեշտ է այն, ինչը ես ունեմ և ինչը գիտեմ, որ իրական է․․․ և շատ ավելին՝ ես պե՛տք է մարդկանց պատմեմ այն Փրկչի մասին, Ով փնտրել ու գտել է ինձ։ Ինձ համար հստակ ու պարզ է, որ Աստծուն ճանաչելու իմ պատմությունը կարող է օգնել մարդկանց։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հորդորում եմ քեզ, որպեսզի ընդունես այն օրհնությունները, որ գալիս են ապաշխարության և Աստծու զավակը դառնալու հետ միասին։ Ո՞ւմ էին ուղղված Տեր Հիսուսի խոսքերը, երբ Նա ասաց․ «Դուք եք աշխարհի լույսը․․․» (Մատթևոս 5․14

Այս խոսքերն ուղղված էին Նրա աշակերտներին։ Եվ եթե դու էլ Նրա աշակերտն ես ու որոշել ես հետևել Նրան, ապա քո գտած գանձը չպետք է միայն քեզ համար պահես։ Քեզ հանձնարարված է այդ գանձը բաժնեկցել նաև քո շրջապատի մարդկանց հետ։ 

Անիմաստ կլինի, եթե ինչ-որ մեկը լուսամփոփը միացնի և անմիջապես թաքցնի այն։ Աստծու զավակը, ով չի լուսավորում իր շրջապատի մարդկանց (վախի, ամաչկոտության, ամոթի կամ պարզապես այն պատճառով, որ տեղյակ չի իր ներսում առկա լույսի մասին) նման է այդ լուսամփոփին․ լավ լույս է տալիս, նորմալ վիճակում է, բայց ծածկված է, և մյուսներին լուսավորելու ներուժը մնում է ներսում և ոչ մեկին օգուտ չի տալիս։ 

Հիշի՛ր, որ դու կարող ես լուսավորել քո շրջապատի մարդկանց միայն այն ժամանակ, երբ Տեր Հիսուսի ներկայության զորությունն ես կրում քո ներսում։ Դու կարող ես լուսավորել քո սրբության, հավատարմության, սիրո, կարեկցանքի, ինչպես նաև նրբանկատության, կազմակերպչական հմտությունների, քո ուրախության, քո ընտանեկան կյանքի, թիմային աշխատանքի և անգամ՝ կյանքի դժվարությունների միջոցով՝ լինի դա վիշտ կամ հիվանդություն, երբ մարդիկ տեսնեն դրանք հաղթահարելու ընթացքում քո աստվածապաշտ ու աստվածավախ վարքագծի դրսևորումները։ 

Տեր Աստված է այս ամենը քո կյանքի համար պատրաստել․ Նա հատուկ նպատակով է քեզ տվել Իր «Ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս» (Հովհաննես 1․9)։ Տեր Հիսուսի ներկայությունը քո կյանքում նման է մի փարոսի մթության մեջ, որը քո շրջապատի մոլորված նավերին ապահով առաջնորդում է դեպի իրենց կյանքի խաղաղության ու ուրախության նավահանգիստները։

Ի՞նչ որոշում ես կայացնելու այսօր։ Արդյոք քո կյանքի վկայությամբ լուսավորելո՞ւ ես  փրկություն փնտրող մարդկանց ․․․ 

Հիշի՛ր, որ Աստված հավատո՛ւմ է, որ դու կարող ես Իր ուրախությունը մարդկանց հետ բաժնեկցել, որպեսզի նրանք էլ հավատան Աստծուն՝ քո վկայության շնորհիվ։ Աստված ուզում է, որ դու Իր Արքայության դեսպանը դառնաս այս երկրի վրա։ Նա հավատում է քո կարողությանը։ Տարածի՛ր Նրա լույսը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: