October 29

Գլխավոր | Հրաշքներ | Մեր ժամանակի կառավարումը մեր առաջնահերթությունների կառավարումն է։

Մեր ժամանակի կառավարումը մեր առաջնահերթությունների կառավարումն է։

Սիրելի բարեկա՛մ, եթե կազմելու լինեիր այն բոլոր գործողությունների ցանկը, որոնք ամենաշատ ժամանակն են խլում քեզնից քո օրվա ընթացքում, ապա որո՞նք կներառեիր այդ ցուցակի մեջ: Կուզեի՞ր արդյոք, որ որոշ գործողություններ դուրս գային այդ ցանկից և դրանց փոխարեն ավելի կարևոր գործեր հայտնվեին։ Կամ գուցե որոշներին տրամադրվող ժամանակը կրճատեի՞ր, իսկ մյուսներինը, ընհակառակը, ավելացնեիր․․․

Իսկ գուցե հաճախ ես այսպիսի խոսքեր ինքդ քեզ ասում․ «Շատ կուզեի ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս, բայց շատ եմ ծանրաբեռնված աշխատանքով: Երանի՜ ավելի շատ ժամանակ ունենայի ընթերցանության համար, բայց պետք է խոստովանեմ, որ… շատ ժամանակ եմ անցկացնում սոցիալական ցանցերում կամ որոշակի սերիալներ եմ դիտում»:

Մի հոգևոր հովիվ այսպիսի իմաստուն խոսքեր է ասել․ «Եթե Դուք շարունակաբար հիասթափված հոգեվիճակ ունեք, ապա,ամենայն հավանականությամբ, դա այն պատճառով է ,որ Դուք անում եք ավելի շատ այն, ինչ ձեզ համար կարևոր չէ, և ավելի քիչ ժամանակ եք տրամադրում այն գործերին, որոնք իսկապես կարևոր են Ձեզ համար»:

Ինչպիսին էլ լինի մեր առօրյան, ինչպիսին էլ լինի մեր օրակարգն ու ժամանակի հատկացումը մեր գործերին, ի վերջո, բոլորս էլ օրվա վերջում տեսնում ենք, որ մեր ժամանակը ներդրել ենք որոշակի ոլորտներում՝ մեր աշխատանքի, մեր ընտանիքի, ծառայության, հանգստի, հոբբիների կամ սոցիալական ցանցերի վրա։


Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ «․․․որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի» (Մատթեոս‬ ‭6.21‬‬):

Եթե մեր գանձը մեր ժամանակն է, ապա այն ոլորտները, որտեղ մենք այն ներդնում ենք, համարվում են մեր առաջնահերթությունները։ Մեր հարաբերությունները զարգանում են մեր ընտանիքի անդամների հետ, երբ մենք ժամանակ ենք տրամադրում նրանց։ Երբ ես ժամանակ եմ հատկացնում Աստծուն, իմ սերը Նրա հանդեպ աճում է և զարգանում։

Շատ կարևոր է, որպեսզի սկսենք մեր օրվա վերլուծությունից և հասկանանք, թե որո՞նք են մեր առաջնահերթությունները։

Երբ առաջնահերթությունները հստակեցված են, մարդն ավելի լավ է պատկերացնում, թե ինչը կարելի է փոխել, որպեսզի ժամանակն ավելի արդյունավետ կերպով բաշխվի օրվա ընթացքում։ Դա անելով նույնիսկ կարող ես բացահայտել, որ որքան ավելի շատ ժամանակ և ուշադրություն  դարձնես որոշակի կարևոր գործողությունների, այդքան ավելին կաճի քո փափագը դրանց հանդեպ։

Տեր Հիսուսը շատ ժամանակ էր անցկացնում Հայր Աստծո հետ՝ չնայած իր շատ զբաղված օրակարգին։ Սակայն նաև կարևորում էր ու ժամանակ էր հատկացնում հանգստին, քանի որ ննջել էր փոթորկի ժամանակ։ Ճիշտ հանգիստն ու երկնային Հոր հետ մշտական հաղորդակցությունը էական էին Նրա ծառայության համար և հաստատուն տեղ ունեին Նրա առաջնայությունների ցուցակում։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այսօր խնդրի՛ր Տիրոջը, որպեսզի Նա իմաստություն տա քեզ քո առաջնահերթությունները ժամանակի մեջ ճիշտ դասավորելու համար։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: