• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 3 մյս 2021 թ.

Հույսդ Աստծո՛ վրա դիր և Նրա՛ն հավատա:

Հրապարակման ամսաթիվ 3 մյս 2021 թ.

Ես երբեք չեմ դադարի շեշտել, որ դու քո հույսը պետք է Աստծո վրա դնես: Վստահիր Նրա կողմից դրված ծառայողներին ու մարգարեներին, սակայն հույսդ դիր միայն Ամենակարող Աստծո վրա, այլ ոչ թե մարդու:

Մեր Փրկիչ Տերը երբեք չէր անտեսում նրանց, ովքեր հավատք ունեին: Նա հավատք ունեցող մարդկանց էր փնտրում։ Իսկ երբ գտնում էր, ապա չէր կարողանում անտարբեր մնալ նման մարդու նկատմամբ և նրա կարիքների նկատմամբ։ Տեր Հիսուսը հաճախ հենց նման մարդկանց էր բժշկում։ Այդ առումով Նրա ամենասիրած արտահայտությունը հետևյալն էր. «Գնա՛ և ինչպես որ հավատացիր, այդպես էլ թող լինի քեզ» (‭‭Մատթեոս‬ ‭8.13‬):

Մի օր, երբ Տեր Հիսուսն ուսուցանում էր մարդկանցով լի մի տան մեջ, Նա լսեց, որ  տանիքի վրա ինչ-որ իրարանցում է: Մարդիկ հեռացնում էին տանիքի գերանները, որպեսզի կարողանային մի անդամալույծ մարդու իջեցնել Նրա մոտ:  Տեր Հիսուսի աչքի առջև բացվեցին տանիքի գերաններից մի քանիսը և ինչ-որ մեկին իջեցրին վերևից։ Եվ մինչև Տերը կտեսներ, թե ով է այդ մարդը, Նա մեկ ուրիշ բան տեսավ, ինչը միշտ փնտրում էր՝ նրանց հավատքը (Ղուկաս 5․20

Սիրելի Ընկեր, այսօր Տերը տեսնում է քո հավատքը: Այն քեզ համար կարող է փոքր հավատք թվալ, Սակայն Տեր Հիսուսը երբեք չի ասել, որ ինչ-որ բանի հասնելու կամ Աստծուց ընդունելու համար մեծ հավատք է հարկավոր: Մանանեխի հատի չափ հավատը կարող է սարեր տեղաշարժել:

Ես գիտեմ, որ դու ունես հավատք, և եթե քո թեկուզ փոքր հավատքը հպվի Տեր Հիսուսին, ապա այն, վստահաբար, բավարար է, որպեսզի հենց հիմա Նա շրջվի դեպի քեզ ու ասի. «Քո հավատը փրկեց քեզ»: Գնա՛ Տիրոջ առջև աղոթքով և հավատքով ստացի՛ր խնդրվածքիդ պատասխանը։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես