• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 3 մյս 2023 թ.

Հույսդ Աստծո՛ վրա դիր և Նրա՛ն հավատա

Հրապարակման ամսաթիվ 3 մյս 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, ես երբեք չեմ դադարի պնդել ու սովորեցնել, որ մարդն իր հույսը պետք է Աստծո վրա դնի: Վստահի՛ր Նրա կողմից դրված առաջնորդներին ու ծառայողներին, սակայն հույսդ դիր միայն Ամենակարող Աստծո վրա, այլ ո՛չ թե որևէ մարդու:Մեր Փրկիչ Տերը երբեք չէր անտեսում նրանց, ովքեր հավատք ունեին: Նա հավատք ունեցող մարդկանց էր փնտրում։ Իսկ երբ գտնում էր, չէր կարողանում անտարբեր մնալ նման մարդու և նրա կարիքների նկատմամբ։ Տեր Հիսուսը հաճախ հենց նման մարդկանց էր բժշկում։ Այդ առումով Նրա ամենասիրած արտահայտությունը հետևյալն էր. «Գնա՛ և ինչպես որ հավատացիր, այդպես էլ թող լինի քեզ» (‭‭Մատթեոս‬ ‭8.13‬):

Մի օր, երբ Տեր Հիսուսն ուսուցանում էր մարդկանցով լի մի տան մեջ, Նա լսեց, որ  տանիքի վրա ինչ-որ իրարանցում է: Մարդիկ հեռացնում էին տանիքի գերանները, որպեսզի կարողանային մի անդամալույծ մարդու իջեցնել Նրա մոտ: Տեր Հիսուսի աչքերի առջև բացվեցին տանիքի գերաններից մի քանիսը, և ինչ-որ մեկին պարաններով իջեցրին վերևից։ Եվ մինչև Տերը կտեսներ, թե ո՛վ է այդ մարդը, Նա մեկ ուրիշ բան տեսավ, ինչը միշտ փնտրում էր՝ այդ մարդու ընկերների հավատքը (տե՛ս Ղուկաս 5․20 խոսքը)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսօր Տերը ուզում է տեսնել քո՛ հավատքը: Քո հավատքը քեզ կարող է փոքր թվալ, սակայն Տեր Հիսուսը երբեք չի ասել, որ ինչ-որ բանի հասնելու կամ Աստծուց դա ընդունելու համար մեծ հավատք է հարկավոր: Մանանեխի հատի չափ հավատքը կարող է սարեր տեղաշարժել:Ես գիտեմ, որ դու ունես հավատք։ Հավատա՛ Տեր Հիսուսի խոսքերին և Աստվածաշնչի խոստումներին։ Եվ եթե քո՝ թեկուզ փոքր հավատքը հպվի Տեր Հիսուսին, ապա այն, վստահաբար, բավարար կլինի, որպեսզի հենց հիմա Նա շրջվի դեպի քեզ ու ասի. «Քո հավատքը փրկեց քեզ»: Գնա՛ Տիրոջ առջև աղոթքով և հավատքով ստացի՛ր խնդրածիդ պատասխանը։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես