Սիրելի՛ բարեկամ, ես երբեք չեմ դադարի պնդել ու սովորեցնել, որ մարդն իր հույսը պետք է Աստծո վրա դնի: Վստահի՛ր Նրա կողմից դրված առաջնորդներին ու ծառայողներին, սակայն հույսդ դիր միայն Ամենակարող Աստծո վրա, այլ ո՛չ թե որևէ մարդու:
Մեր Փրկիչ Տերը երբեք չէր անտեսում նրանց, ովքեր հավատք ունեին: Նա հավատք ունեցող մարդկանց էր փնտրում։ Իսկ երբ գտնում էր, չէր կարողանում անտարբեր մնալ նման մարդու և նրա կարիքների նկատմամբ։ Տեր Հիսուսը հաճախ հենց նման մարդկանց էր բժշկում։ Այդ առումով Նրա ամենասիրած արտահայտությունը հետևյալն էր. «Գնա՛ և ինչպես որ հավատացիր, այդպես էլ թող լինի քեզ» (Մատթեոս 8.13):
Մի օր, երբ Տեր Հիսուսն ուսուցանում էր մարդկանցով լի մի տան մեջ, Նա լսեց, որ տանիքի վրա ինչ-որ իրարանցում է: Մարդիկ հեռացնում էին տանիքի գերանները, որպեսզի կարողանային մի անդամալույծ մարդու իջեցնել Նրա մոտ: Տեր Հիսուսի աչքերի առջև բացվեցին տանիքի գերաններից մի քանիսը, և ինչ-որ մեկին պարաններով իջեցրին վերևից։ Եվ մինչև Տերը կտեսներ, թե ո՛վ է այդ մարդը, Նա մեկ ուրիշ բան տեսավ, ինչը միշտ փնտրում էր՝ այդ մարդու ընկերների հավատքը (տե՛ս Ղուկաս 5․20 խոսքը)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր Տերը ուզում է տեսնել քո՛ հավատքը: Քո հավատքը քեզ կարող է փոքր թվալ, սակայն Տեր Հիսուսը երբեք չի ասել, որ ինչ-որ բանի հասնելու կամ Աստծուց դա ընդունելու համար մեծ հավատք է հարկավոր: Մանանեխի հատի չափ հավատքը կարող է սարեր տեղաշարժել:
Ես գիտեմ, որ դու ունես հավատք։ Հավատա՛ Տեր Հիսուսի խոսքերին և Աստվածաշնչի խոստումներին։ Եվ եթե քո՝ թեկուզ փոքր հավատքը հպվի Տեր Հիսուսին, ապա այն, վստահաբար, բավարար կլինի, որպեսզի հենց հիմա Նա շրջվի դեպի քեզ ու ասի. «Քո հավատքը փրկեց քեզ»: Գնա՛ Տիրոջ առջև աղոթքով և հավատքով ստացի՛ր խնդրածիդ պատասխանը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը