• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 13 հնս 2023 թ.

Հիսուսը ցածրացրեց Ինքն Իրեն, իսկ Աստված բարձրացրեց Նրան

Հրապարակման ամսաթիվ 13 հնս 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, այսօր ուզում եմ գոհանալ և փառք տալ Աստծուն այն բանի համար, ինչ Նա անում է քեզ համար և ինձ համար:

 

Այն, ինչ արել է Աստված, պարզապես անհավատալի է: Եվ այսօր ես հրավիրում եմ քեզ կարդալու մի հիասքանչ աստվածաշնչյան հատված և խորհելու դրա շուրջ։ Դա Փիլիպպեցիս 2.5-11 հատվածն է, և առաջարկում եմ այնպիսի վայելքով ընթերցել այն, որ Աստծո Խոսքն իսկապես հագեցնի մեր հոգին:Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ Ինքն Իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց Նրան և մի անուն շնորհեց Նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար։

 

Սա մի զորավոր նկարագրություն է մեր Տեր Հիսուսի խոնարհ բնավորության և այն սիրո մասին, որը Նա ցուցաբերեց մեր հանդեպ՝ հանուն մեր փրկության հրաժարվելով երկնային փառքից։ Այս հատվածի ամեն մի միտքը անսահման սեր է իր մեջ պարունակում։ Ամեն մի տողը խոսում է Քրիստոսի խոնարհության և այդ խոնարհության շարժառիթ սիրո մասին։ Ամեն մի խոսքը Աստծո սիրո խոստովանությունն է մեզ։ 

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ ինչպիսի՞ն է քո արձագանքը Նրա՝ այս անսահման սիրուն։ Արդյոք այս անպատմելի սերը քեզ կմղի՞ Նրա հավատարիմ աշակերտը դառնալու որոշում ընդունելուն և այդ նույն սիրով մյուսներին սիրելուն։

Շնորհակալությո՛ւն, մեր թանկագին ու աննման Տեր Հիսուս:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես