Սիրելի՛ բարեկամ, մենք շարունակում ենք «Սովորություններ, որոնք կփոխակերպեն քո կյանքը․․․» շարքը, որը կօգնի մեզ Տեր Աստծո հետ մտերիմ հարաբերություններ զարգացնելու հարցում։
Երբ արթնանում ես, ո՞ւմ հետ ես խոսում առաջինը։
Գուցե քեզ առաջինը լսելու հաճույքը վայելում է հե՛նց Տեր Աստված՝ քո աղոթքի միջոցով․․․ սա պարզապես օրհնյալ ու հրաշալի սովորություն կարող է դառնալ քեզ համար։
Ես հավատում եմ, որ մեր աղոթքը մեծ կարևորություն ունի Աստծո աչքերում։ Ինչո՞ւ։
Որովետև աղոթքն այն կամուրջն է, որով մենք գալիս ենք մեր Տեր Աստծո մոտ։ Աղոթքի միջոցով մենք խոսում ենք Նրա հետ, և Նա պատասխանում է մեզ ։ Աղոթքի միջոցով մենք կարող ենք հաղրոդակցվել մեր երկնային Հոր հետ։
Աստվածաշունչն ասում է․ «Մշտապես աղոթե՛ք ու գոհունակությամբ արթո՛ւն կացեք նրա մեջ» (Կողոսացիս 4․2)։
Նաև հետևյալ խոսքերն ենք կարդում Աստվածաշնչում․ «Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար, ինձ համար էլ, որպեսզի իմ բերանը բաց անելիս ինձ խոսք տրվի, որ Ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ» (Եփեսացիս 6․18-19)։
Ամե՛ն։ Օգտվելով առիթից՝ ես էլ քեզ եմ խնդրում եմ, որպեսզի աղոթես, որ իմ բերանը բաց անելիս ի՛նձ էլ խոսք տրվի․․․ որ ե՛ս էլ Ավետարանի խորհուրդը՝ Բարի Լուրը, համարձակ ու ազդեցիկ կերպով փոխանցեմ մարդկանց։
Սակայն անդրադառնանք քեզ, Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ․․․ Այո՛, ջանք արա, որպեսզի հարատևես աղոթքի մեջ, որովհետև երբեմն դժվար է լինում հավատարիմ մնալ աղոթելու սովորությանը, երբեմն այնպիսի զգացողություն ես ունենում, ասես աղոթքդ անպտուղ ու անպատասխան է․․․
Իրականում, աղոթքի պտուղներն անմիջապես տեսանելի չեն դառնում․․․ բայց աղոթքն աննկարագրելիորեն զորավոր ու ազդեցիկ է։ Այն ուղեկցում է Քրիստոսին նոր գտած մարդուն ճիշտ այնպես, ինչպես փորձառու հավատացյալին, որը մինչև վերջին շունչը հավատարիմ է Աստծուն։ Աղոթքն այն շնչառությունն է, որը քեզ դարձնում է Երկնքի Արքայության մի մասնիկը։ Երբեմն այս շնչառությունը կարող է շատ թույլ լինել, բայց ուշադիր եղիր, որ այն միշտ պահպանես։
Սա է սովորություն #3-ը․ «Աղոթի՛ր ամեն օր և քո օրը սկսիր աղոթքով»։
Այո՛, աղոթքն այն կենսատու շունչն է, որը քեզ ուղեկցում է այստեղ՝ Երկրի վրա, և հետո՝ դեպի հավիտենություն։
Ե՛կ աղոթենք միասին հետևյալ աղոթքով․ «Տե՛ր, ես շնորհակալ եմ, որ աղոթքի միջոցով ինձ հնարավորություն ես տալիս հաղորդակցվելու Քեզ հետ և Քեզնից անբաժան մնալու։ Ես որոշում եմ կայացնում, որ պետք է աղոթեմ ամեն օր՝ Քեզ վստահելով իմ կյանքի բոլոր իրավիճակներում, ինչպես նաև իմ հաջողություններն ու ուրախությունը Քեզ հետ կիսելով։ Փոխի՛ր ինձ, այնպիսի միտք տո՛ւր, որ ամեն առավոտ սիրով ու պատրաստակամությամբ օրս սկսեմ Քեզ հետ հաղորդակցության մեջ։ Ողջ փառք Քե՛զ լինի միայն։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը