February-12

Գլխավոր | Հրաշքներ | Հաջորդ բանալին քաջալերանքն է։ ?

Հաջորդ բանալին քաջալերանքն է։ ?

Սիրելի բարեկա՛մ, այսօր ևս շարունակում ենք ուղերձների մեր շարքը, որը կրում է «Աստվածային արագացման բանալիները» անվանումը։ Հիշեցնեմ, որ այս շարքի շրջանակներում խոսում ենք այն բանալիների մասին, որոնք մեզ հնարավորություն են տալիս փորձառաբար վերապրելու աստվածային արագացումը:

Յուրաքանչյուր մարդ ունի քաջալերանքի կարիք։ Այնուամենայնիվ, այս աշխարհի մտածելակերպը հազվադեպ է քաջալանքի երանգներ կրում, և դա հենց այն է, ինչն Աստված ուզում է փոխել մեր մեջ:

Քաջալերանքը՝

– դիմացինին գնահատելն է,

– նրա հնարավորությունների հարցում վստահություն ունենալն է,

– նրան պաշտպանելն է,

– նրան ասելն է՝ «դու կարո՛ղ ես անել դա»

– և աջակցող լինելն է, երբ նա ռիսկային որևէ քայլ է նախաձեռնում:

Քաջալերանքը Բարի Լուրի սրտում է: Դա հենց այն է, ինչ Հիսուսն է անում մեզ հետ:

Եղել են դեպքեր, երբ մարդիկ նոր նախաձեռնությունների նախաշեմին են եղել կամ ձախողվել են որևէ գործի կամ ծառայության մեջ, և ես ու կինս որոշել ենք նրանց քաջալերել, կիսվել ենք մեր կյանքի նմանատիպ իրավիճակներով և վկայել, թե ինչպես ենք դրանք հաղթահարել Տեր Աստծո շնորհած համբերության ու անկոտրում լինելու պարգևների շնորհիվ։ Հիմնականում, մարդիկ նման քաջալերական խոսքերից հետո բավականին զգացմունքային կերպով հարցնում էին․ «Ուրեմն, դուք հավատում եք, որ կարո՞ղ ենք․․․»:

Աստվածաշունչը մեզ սովորեցնում է հետևյալը. «Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց» (Մատթեոս 7:12

Աստվածային բարեհաճության արագացումը փորձառաբար ապրելու երրորդ բանալին մյուսներին քաջալերելն է՝ նրանց սրտերում վստահության սերմեր ցանելը: Սա նշանակում է, որ քո կյանքն ապրում ես աջակցության և քաջալերանքի դրական վերաբերմունքի հիմքի վրա:

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Տերն ուզում է քեզ դարձնել քաջալերանքի աղբյուր մյուսների համար: Այսօր խնդրի՛ր, որպեսզի Նա ստեղծագործ միտք շնորհի քեզ քո շրջապատի մարդկանց մեջ լավագույնը բացահայտելու համար:

Դու կարող ես դա անել հաղորդագրություն ուղարկելու միջոցով, միասին սուրճ խմելու ընթացքում կամ հեռախոսազանգի օգնությամբ: Դարձի՛ր մարդկանց խրախուսող մեկը: Հաճախ ասա՛ մյուսներին մեր ուղերձների ստորագրությունը դարձած «Շնորհակալ եմ, որ դու կա՛ս» խոսքերը:

Մաղթում եմ գեղեցիկ և Աստծո ներկայությամբ լեցուն օր:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: