June-22 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Հաշտություն ընդունածները ստանձնում են հաշտության պաշտոնը

Հաշտություն ընդունածները ստանձնում են հաշտության պաշտոնը

Այս աշխարհի ամենաապահով վայրը Բարձրյալ Աստծու ծածկոցի տակ լինելն է։ Այնտեղ տանող ուղին Տեր Աստծու հետ հաշտության հարաբերությունն է, որը կարող ենք կառուցել, եթե սովորենք կիրառել խոստովանության, ապաշխարության և հոգևոր աճի աստվածաշնչյան սկզբունքները։ Իսկ Բարձրյալի ապահովության և անվտանգության զորավոր ծածկոցի տակ մնալու համար մարդը պետք է տեղյակ լինի նաև Տեր Աստծու մնացած բոլոր խոստումներից վեր գործող մի կարևորագույն սկզբունքի մասին, որին անդրադարձանք մեր նախորդ ուղերձի մեջ։ Աստված ասում է․ «Ես կփառավորեմ Ինձ փառավորողներին, և Ինձ արհամարհողները կանարգվեն» (Ա Թագավորաց 2․30):

Սիրելի՛ բարեկամ, հուսով եմ, որ Տեր Աստծու պաշտպանության տակ մտնելու մասին ուղերձների մեր շարքն օգտակար է քեզ համար, և դու արդեն իսկ Տեր Աստծու հետ հաշտության հարաբերության մեջ ես և Նրա ապահովության ծածկոցի ներքո։ Սակայն այսօր ուզում եմ խոսել այն մասին, թե Աստված ինչ է ակնկալում Իր հետ հաշտության հարաբերության մեջ մտած մարդկանցից։ Ահա թե ինչ է սովորեցնում Պողոս առաքյալն այս հարցի վերաբերյալ։

«Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Ամեն ինչ Աստծուց է, որը մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով Իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց։ Որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն Իր հետ հաշտեցրեց և նրանց հանցանքներն իրենց ներեց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց» (Բ Կորնթացիս 5․17-19):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու գտել ես այս տիեզերքի ամենաապահով վայրը և եթե ընդունել ես Տեր Հիսուս Քրիստոսի Հոգին, ապա արդյոք քո սիրտը լցվա՞ծ է մյուս մարդկանց օգնելու և փրկության ու ապահովության ուղին ցույց տալու փափագով։ Պողոս առաքյալն ասում է, որ Աստված մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով Իր հետ հաշտեցրեց, սակայն դրանով Տերը չսահմանափակվեց։ Նա մեզ հաշտության ծառայությունը կամ պաշտոնը տվեց, որպեսզի մենք օգնենք մյուսներին, ինչպես մի օր մեզ են օգնել Քրիստոսի միջոցով Տեր Աստծու հետ հաշտություն գտնելու հարցում։

Քրիստոսի աշակերտների տարբերակիչ հատկությունը սերն է մյուս մարդկանց հանդեպ․ «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք» (Հովհաննես 13.35):

Հենց սերն էր ստիպում Պողոս առաքյալին աղաչել մարդկանց, որպեսզի հաշտվեն Աստծու հետ․ «Արդ Քրիստոսի անունով ենք պատգամաբերություն անում, որպես թե Աստված Ինքն է մեր միջոցով պատգամում. հանուն Քրիստոսի աղաչում ենք, հաշտվե՛ք Աստծու հետ։ Որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք» (Բ Կորնթացիս 5․20-21):

Իսկ քո սրտին ցա՞վ է Տեր Աստծու հետ քո շրջապատի մարդկանց անհաշտ ու թշնամական հարաբերությունը։ Իսկ դու մարդկանց աղաչո՞ւմ ես Քրիստոսի անունից, որպեսզի նրանք էլ հաշտվեն Աստծու հետ, ինչպես դու ես հաշտվել և ընդունել Տեր Հիսուսի տված անպատմելի ու անըմբռնելի խաղաղությունը։ Դու ընդունե՞լ ես Տեր Աստծուց հաշտության ծառայության օրհնյալ հանձնարարությունը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: