• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 27 դկտ 2021 թ.

Հաշտության բուրմունքը տարածվում է քո շուրջ․․․

Հրապարակման ամսաթիվ 27 դկտ 2021 թ.

Սիրելի՛ Ընկեր, շատ հավանական է, որ քո կյանքում այս անցնող տարվա ընթացքում ունեցել ես փոխհարաբերությունների խնդիրներ ընտանիքում, աշխատավայրում, եկեղեցու մեջ կամ այլուր։ Կոնֆլիկտներն ու տարաձայնություններն անխուսափելի են, դրանք մարդկային հարաբերությունների անբաժան մասն են։ Սակայն քեզնից է կախված՝ արդյո՞ք կպահպանես բացասական վերաբերմունքդ այս մարդկանց հանդեպ, թե՞ ոչ։    

 

Աստվածաշունչը մեզ հորդորում է խաղաղության հարաբերություն ունենալ բոլորի հետ։ Հռոմեացիս 12․18 խոսքում կարդում ենք․ «Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք»։

 

Իսկ Եփեսացիս 4․26-27 հատվածում կարդում ենք․ «Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք․ թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Եվ սատանային առիթ մի՛ տվեք»։

 

Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, ես քեզ քաջալերում եմ տարին ավարտել առանց սրտում որևէ բարկության և դառնության նշույլներ ունենալու։ Անցնող տարվա այս վերջին օրերը լավ առիթ են, որպեսզի ներողամտություն և գթասրտություն դրսևորես այն մարդկանց հանդեպ, որոնք իրենց սխալ են պահել քո հանդեպ։ Հեռացրո՛ւ քեզնից բարկությունդ և ների՛ր մարդկանց այնպես, ինչպես կուզես, որ քո երկնային Հայրն էլ քեզ ների քո սխալներն ու մեղքերը։ Հեռացրո՛ւ քեզնից դժգոհությունն ու ների՛ր քեզ ցավեցնողներին։ Թո՛ղ Տեր Աստծո սերն ու ողորմածությունը մաքրեն քո սիրտն այդ դառնություններից ու սրբեն միտքդ հիշաչարությունից ու տրտունջներից։ 

 

Թո՛ղ այս տարին ավարտվի ոչ թե դառը հուշերով, այլ հաշտության բուրմունքով, որը կուրախացնի թե՛ քո և թե՛ մեր երկնային Հոր սիրտը։ Քաջալերվի՛ր՝ իմանալով, որ երբ դու ներում ես ինչ-որ մեկին, ապա ոչ թե անում ես դա, քանի որ այդ մարդն արժանի է ներման, այլ քանի որ դրանով կատարում ես Տեր Աստծո կամքը։  

 

Գիտեմ, որ հաճախ մեր Տեր Աստծո կամքը կատարելը այնքան էլ հեշտ գործ չէ։ Սակայն Նա միշտ մեր կողքին է, որպեսզի մեզ զորացնի և Իր Սուրբ Հոգով օգնի մեզ, եթե իրոք ջանք ենք անում և որոշում հնազանդվել Նրա բարի և հաճելի կամքին։

 

Եվ նման իրավիճակներով լավագույն ելքը աղոթքով Տեր Աստծուն դիմելն է։ Ե՛կ աղոթենք միասին․ «Տե՛ր Աստված, Դու տեսնում ես իմ սիրտը, և գիտես իմ իրավիճակը։ Տեսնում ես, որ ես միայնակ դժվարանում եմ ներել իմ ողջ սրտով այն մարդկանց, որոնք վատ են վերաբերվել ինձ նախկինում։ Բայց ես ուզում եմ Քո կամքը կատարել և գոհացնել Քո սիրտը։ Աղոթում եմ, որ օգնես ինձ հեռացնելու ինձնից բարկությունն ու դժգոհությունը և ներելու այդ մարդկանց։ Օգնի՛ր ինձ այս տարին ավարտել այնպես, ինչպես Դու ես ուզում։ Աղոթում եմ, որ հոգիս թոթափի բարկության բեռը։ Խնդրում եմ, զորացրու ինձ Քո Սուրբ Հոգով։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես