June-20

Գլխավոր | Հրաշքներ | Հաղթանակի գաղտնիքը

Հաղթանակի գաղտնիքը

Սիրելի՛ բարեկամ, քեզ դո՞ւր են գալիս հերոսների մասին ֆիլմերը։ Կարծում եմ, որ դրանց մեջ կան իսկապես ոգևորող ու ուսուցողական ֆիլմեր։ Ինչ-որ առումով դրանք խոսում են ինձ հետ և ուղերձ փոխանցում, որ անհնարին ոչինչ չկա և որ նույնիսկ ամենաանհավանական իրավիճակներում հաղթանակն այնքան անհասանելի չէ, որքան կարող է թվալ։

Սակայն, ի տարբերություն ֆիլմերի հերոսների, կյանքի տարբեր իրավիճակներում իրական հաղթանակներ գրանցելու համար քեզ հարկավոր չէ գերմարդկային ուժ, որը տեսնում ես ֆիլմերում։ Աստված արդեն իսկ հոգացել է այն ամենը, ինչը հարկավոր է քո հաղթանակի համար: Դու իսկապես քո ներսում ունես այն ողջ ներուժը, որը քեզ հնարավորություն կտա հաղթություն ունենալու քո կյանքի դժվարին իրավիճակներում։

«․․․ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը» (Ա Հովհաննես 5.4):

Մեր հավատքը վստահությունն է մեր Տիրոջ հանդեպ, Ով կարող է հաղթել դեպրեսիային, սատանայի գայթակղություններին կամ մեղադրանքներին, հուսահատությանը, վախին և այն ամենին, ինչը կարող է խոչընդոտել քո կյանքում Տեր Աստծու ծրագրերի իրականացմանը։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու հստակ որոշում ես կայացրել ապրելու Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտի կյանքով և հնազանդվելու Նրա կամքին, ապա դու Աստծու զավակ ես։ Եվ քանի որ դու Աստծո զավակ ես, ապա ունես բոլոր անհրաժեշտ որակներն ու զորությունը, որպեսզի հաղթես աշխարհին և աշխարհի առաջացրած դժվարություններին։ Դավանի՛ր քո հավատքն առ Աստված, գոչի՛ր ի լուր աշխարհի, որ դու վստահում ես քո երկնային Հոր ուսուցանած սկզբունքներին ու հուսացած ես Նրա հոգատարությանը, ինչպես նաև փառաբանության ու երկրպագության երգերով երգի՛ր քո կյանքի այս հաղթանակի մասին։ Թշնամին  ստախոս է, և նա ցանկանում է կործանել քեզ։ Սակայն Նա, Ով քո մեջ է, ավելի զորեղ է, ավելի մեծ է և արդեն իսկ հաղթել է քո պատերազմը քո փոխարեն:

Թույլ մի՛ տուր, որ սատանան քեզ համոզի մտածել, թե ամեն բան վաղուց արդեն կորած է։ Քո հավատքը քեզ կարող է հաղթող դարձնել ցանկացած իրավիճակում և ցանկացած տարիքում։ Սա այն զորությունն է, որն Աստված շնորհել է քեզ։ Այն զորությունը, որով Նա նորովի օժտում է քեզ այսօր:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: