• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 28 դկտ 2021 թ.

Հաղթանակի գաղտնիքը․․․ քո հավատքի մեջ է

Հրապարակման ամսաթիվ 28 դկտ 2021 թ.

Սիրելի՛ Ընկեր, գիտե՞ս արդյոք, որ Տեր Հիսուսի հանդեպ քո հավատքը անգին գանձ է, եթե ոչ ամենակարևոր բանը, որ ունես քո կյանքում։ Հավատքը ոչ միայն բացում է Երկնքի դռները քո առջև, այլև օգնում է քեզ հաղթահարելու դժվարություններն այս Երկրի վրա։

Ես շատ հաճախ եմ լսում այսպիսի խոսքեր․ «Իմ մեծագույն խնդիրն այն է, որ դժվարությունների ժամանակ ես սկսում եմ կասկածել և հավատքս չի բավականացնում»։ Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, եթե այս միտքը նաև քեզ է բնորոշ, ապա ուզում եմ քեզ քաջալերել հետևյալ աստվածաշնչյան խոսքով․ «Որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը» (Ա Հովհաննես 5․4

Տեր Աստված քո Հայրն է, և քո հավատքը Ամենակարող Աստծո հանդեպ քեզ թույլ կտա նորից ու նորից հաղթանակներ ունենալ քո կյանք այցելած բոլոր դժվարությունների նկատմամբ թե՛ այսօր և թե՛ ապագայում։   

Այս տարին ավարտի՛ր առանց կասկածների ու վախերի։ Անորոշության ու վախի ժամանակներում հռչակի՛ր քո հավատքն այն միակ Աստծու հանդեպ, Ում դու սիրում ես․․․ Արարիչ Աստծու, Ում ձեռքերում է քո կյանքը։ Եվ թող ամեն ինչ գործակից լինի քո բարիքի համար, ինչպես ասվում է Հռոմեացիս 8․28 խոսքում․ «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով»։

Քո հավատքը այն վահանն է, որն ունակ է հանգցնելու չարի բոլոր կրակոտ նետերը (Եփեսացիս 6․16)։ Հավատքդ լսելուց է, լսելը՝ Աստծո Խոսքից (Հռոմեացիս 10․17)։ Այսպիսով, Աստծո կենդանի Խոսքը սնուցում է քո հավատքը, որով կարող ես տեղափոխել քո ճանապարհին կանգնած սարերը։ 

Որոշում կայացրո՛ւ հենց այս օրերին մտերմանալ Աստծո Խոսքի հետ, Աստվածաշունչը դարձնել քո կյանքի անբաժան ուղեկիցը և քո հանապազօրյա հոգևոր հացն այնտեղից վերցնել ամեն Աստծո օր։ Եվ թո՛ղ այս տարին քեզ համար ավարտվի ամուր հավատքի և առ Աստված անսասան վստահության հաղթանակներով։  

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես