October-4

Գլխավոր | Հրաշքներ | Կյանքը հրաշալի՛ է Տեր Հիսուսի հետ

Կյանքը հրաշալի՛ է Տեր Հիսուսի հետ

Սիրելի՛ բարեկամ, մենք շարունակում ենք մեր շարքը՝ հիմնված «Հյուղակը» ֆիլմի վրա, որը պատմում է Մաք անունով մի մարդու մասին, ով կորցրել էր դստերը ողբերգական հանգամանքներում և արձագանքել Աստծո խորհրդավոր հրավերին: 

Ֆիլմի մի դրվագում տեսնում ենք, որ գլխավոր հերոս Մաքը փորձում է քայլել ջրի վրայով առանց Տեր Հիսուսի օգնության: Եվ, իհարկե, համոզված ենք լինում, որ «առանց Տեր Հիսուսի նրա մոտ ոչինչ չի ստացվի»։

Այնուամենայնիվ, մենք նույնպես երբեմն «փորձում ենք որոշ դժվարին գործեր գլուխ բերել առանց Տեր Հիսուսի»։ Ջրերի վրայով քայլելն ու լեռներ տեղաշարժելը անհնար են առանց Նրա գերբնական օգնության: Իսկ Տեր Հիսուսի հետ ամեն անհնարին բան հնարավոր է դառնում։ Փառք Աստծուն մեր կյանքերում Նրա զորավոր ներկայության համար։

Տեր Հիսուսի ձեռքից բռնած առաջ շարժվելը մեր կյանքի ջրերի վրայով հաղթականորեն քայլելու բանալին է: Այլևս մի՛ վախեցիր անհնարին թվացող իրավիճակներից… Փոխարենը՝ ամուր բռնիր Նրա ձեռքից, Ով ամեն անհնարինն ու անհավանականը կարող է հնարավոր դարձնել քո կյանքում։ 

Աստվածաշնչում կարդում ենք․  «Որովհետև Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա» (Ղուկաս 1․37

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ժամանակի և հանգամանքների գերագույն Տերն է: Նա տիրում է ցանկացած իրավիճակի վրա։ Հրավիրի՛ր Նրան առաջնորդելու քեզ քո կատարած յուրաքանչյուր քայլի, քո մշակած յուրաքանչյուր ծրագրի և քո ունեցած յուրաքանչյուր երազանքի մեջ: Նա կօգնի քեզ, կբռնի քո ձեռքից և քայլ առ քայլ առաջ կտանի Իր բարի ու կատարյալ կամքի մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: